copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:44 31-01-2023

Ադրբեջանի կողմից փոխանցված զինծառայողի աճյունի մոտ եղել է անհետ կորած զինծառայող Վահե Թորոսյանի զինվորական գրքույկը

Ադրբեջանի կողմից հունվարի 27-ին հայկական կողմին փոխանցված զոհված հայ զինծառայողի աճյունի մոտ եղել է սեպտեմբերյան մարտերի հետևանքով անհետ կորած զինծառայող Վահե Թորոսյանի զինվորական գրքույկը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Վահեի հայրը՝ Արամ Թորոսյանը։

Վահեի հորը փոխանցել են, որ նույնականացման գործընթացի պատասխանը հայտնի կլինի մեկ-երկու օրից։

«Մարմինն անճանաչելի է։ Հեռախոս է եղել մոտն ու իր զինվորական գրքույկը, բայց մենք ամեն դեպքում սպասում ենք ԴՆԹ փորձաքննության պատասխաններին»,- նշեց նա։

Նշենք, որ աճյունը դուրս է բերվել Ներքին Հանդի ուղղությունից։ Վահեն սեպտեմբերի 15-ին վիրավոր վիճակում կապվել էր ընկերոջ հետ և բացատրել, որ Ներքին Հանդում է։

Հիշեցնենք, որ սեպտեմբերյան մարտերից հետո անհետ կորած էին համարվում 3 զինծառայող, այս պահի դրությամբ արդեն 2-ն են։ Սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական հարձակման հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը 224 է:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել

Ձեզ գուցե հետաքրքրի