Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:30 16-08-2023

Արարատ Միրզոյանը մեկնել է Նյու Յորք. նրա ելույթը նախատեսվում է օրվա երկրորդ կեսին

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին: Այս մասին «Ազատությանը» հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

ԱԳՆ խոսնակը հայտնել է, որ Միրզոյանի ելույթը նախատեսվում է տեղական ժամանակով օրվա երկրորդ կեսին։

Հիշեցնենք, որ Հայաստանի դիմումի հիման վրա կայանալիք հրատապ նիստն ընթանալու է բաց ռեժիմով, դրան մասնակցելու են Անվտանգության խորհրդի 15՝ 5 մշտական և 10 ընտրված անդամները։ Այս ամիս Անվտանգության խորհուրդը նախագահում է ԱՄՆ-ը։

Պաշտոնական Երևանը Անվտանգության խորհրդին ուղղված իր դիմումում կոչ էր արել, որ միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման համար պատասխանատու Անվտանգության խորհուրդը «կանխի զանգվածային վայրագությունները, այդ թվում՝ ռազմական հանցագործությունները, էթնիկ զտումները, մարդկության դեմ հանցագործությունները և ցեղասպանությունը»։

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել