copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:14 16-11-2021

Ճապոնիայի նախկին արքայադուստր Մակոն ամուսնու հետ ժամանել է Նյու Յորք՝ նոր կյանք սկսելու համար

Ճապոնիայի նախկին արքայադուստր Մակո Կոմուրոն ամուսնու հետ ժամանել է ԱՄՆ՝ թագավորական ընտանիքից հեռանալուց հետո կայսերական հնագույն ծեսերը փոխելով Նյու Յորքի վառ լույսերի հետ։

Զույգն ամուսնացել է Տոկիոյում անցած ամիս՝ լուռ ձևով, տարիներ շարունակ լրատվամիջոցներում շրջանառվող բամբասանքներից և իրենց միության հասցեին համացանցում հրապարակված խիստ քննադատություններից հետո, որոնք, Կոմուրոյի խոսքով, իրեն «տխրություն և ցավ են պատճառել»:

Ճապոնական հեռուստաալիքներով ցուցադրված կադրերում երևում է, որ զույգը, անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ, անցնում է Նյու Յորքի Ջոն Քենեդու անվան օդանավակայանով և նստում իրենց սպասող ավտոմեքենան:

Նարուհիտո կայսրի զարմուհին՝ Մակոն, ամուսնանալով հասարակ մարդու հետ, զրկվեց իր թագավորական տիտղոսից՝ համաձայն հետպատերազմյան իրավահաջորդության օրենքների, որոնք թույլ են տալիս գահ բարձրանալ միայն կայսերական ընտանիքի արական սեռի ներկայացուցիչներին:

2017թ.-ին իրենց նշանադրության մասին հայտարարելուց հետո Կոմուրոն բախվեց հաղորդագրությունների հեղեղի, որոնցում ասվում էր, որ Քեյի ընտանիքը ֆինանսական խնդիրներ ունի: «Ես վախեցած էի ու տխուր, նաև ցավում էի, որ միակողմանի խոսակցությունները վերածվում էին անհիմն պատմությունների»,- ասել է Մակոն իրենց հարսանիքից հետո կայացած մամուլի ասուլիսում:

Քեյն ասել է, որ «շատ տխուր է, քանի որ Մակոն հոգեկան և ֆիզիկական վատ վիճակում է»՝ հավելելով. «Ես սիրում եմ Մակոյին: Մենք միայն մեկ կյանք ունենք, և ես ուզում եմ, որ այն անցկացնենք նրա հետ, ում սիրում ենք»:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում