Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:00 10-08-2023

Առաջ օդ էին կրակում, իսկ հիմա բնակիչների ուղղությամբ․ Սարուշենի գյուղապետ

Երեկ՝ օգոստոսի 9-ին, թշնամին կրակել է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Սարուշեն գյուղի ցորենի դաշտում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել են գյուղատնտեսական աշխատանքներում ներգրավված՝ Ա.Ղ.-ի վարած ավտոմեքենայի դիմացի երկու դռների ապակիները։

Սարուշենի գյուղապետ Կարեն Գասպարյանն Оragir.News-ի հետ զրույցում ասաց, որ բարեբախտաբար տուժածներ չկան։

«Ադրբեջանը նախկինում էլ է կրակել, փորձել է խոչընդոտել գյուղատնտեսական աշխատանքների կատարումը, այն ժամանակ օդ էին կրակում, մարդկանց կողքերն էին կրակում, բայց սա առաջին դեպքն էր, որ կրակեցին բնակիչների ուղղությամբ։ Մարդիկ կրակոցների տակ մի կերպ բերք են մշակել, այսօր եկել է ժամանակը, որ հավաքեն, բայց չեն կարողանում։ Նշված հատվածում իրենց պոստերնեն, բայց դա Սարուշեն համայնքի սեփական հողերն են»,- ասաց գյուղապետը։

Կարեն Գասպարյանի խոսքով՝ չնայած նրան, որ Արցախն 8 ամիս շրջափակման մեջ է, արցախցիները պայքարում են իրենց հայրենի հողում ապրելու համար, և այդ պայքարը աննահանջ է․

«Պայքարը նույն ոգով շարունակվում է, բոլորը գյուղում են, ոչ մեկը չի հեռացել գյուղից»։


Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել