Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:48 12-08-2023

Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել Սարուշենի դաշտերում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ

Ադրբեջանական ստորաբաժանումները օգոստոսի 12֊ի վաղ առավոտյան կրակ են բացել Արցախի կապի ենթակառուցվածքի սարքավորումների, իսկ ժամը 14։15֊ի սահմաններում Սարուշեն համայնքի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Այս մասին հայտնել է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Հրադադարի խախտման հետևանքով տուժածներ չկան»,- ասված է հաղորդագրության մեջ։