Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:40 13-07-2023

Դեմ քվեարկելով խոչընդոտում եք հայ-գերմանական հարաբերությունների զարգացմանը․ Բաբկեն Թունյան

Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում «Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն (ԳՄՀԸ/GIZ) ՍՊԸ-ի եւ վերականգնման վարկերի բանկի (ՎՎԲ/KFW) տեղական գրասենյակներ հիմնելու վերաբերյալ» հայտագրերի փոխանակման ձեւով կնքված համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծի քննարկման ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն արձագանքեց Հայաստան խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցադրմանը։

«Ասում եք, որ փոխնախարարի հետ հարցուպատասխանից դատելով՝ այնպիսի տպավորություն է, որ ժամանակին խոչընդոտվել է այս համաձայնագիրը ստորագրելու գործընթացը։ Հիմա ուզում եմ հարցնել՝ երբ մենք օրակարգը հաստատում ենք, եւ դուք դեմ եք քվեարկում այդ օրակարգին, որի մեջ մտած է նաեւ այս հարցը, որի կարեւորությունը ոչ մեկը չի վիճարկում, արդյոք դա կարելի՞ է համարել խոչընդոտել կամ չխոչընդոտել»։ Թունյանը հավելեց․ «Չեմ ասում՝ խոչընդոտել եք, ասում եմ՝ փորձել եք խոչընդոտել։ Կարելի է այդ օրակարգի հարցերից մեկին դեմ լինել, մեկի կողմ լինել, բայց ընդհանուր օրակարգին դեմ լինելը նշանակում է՝ դուք օրակարգի բոլոր հարցերը փորձում եք խոչընդոտել։ Եթե դուք դեմ եք քվեարկում օրակարգին, եւ եթե մեր ձայները բավարար չլիներ, կստացվի, որ այս տարբերակում դուք խոչընդոտում եք հայ գերմանական հարաբերությունների զարգացմանը։ Արդյոք օրակարգը մերժելը նշանակո՞ւմ է հարցը խոչընդոտել, թե՞ չէ»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը