Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:02 08-07-2023

Ինչո՞ւ են «ոգևորվել» էկոհանցագործ երկրի «բնապահպանները»․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

Երեկ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի հասարակական կազմակեպությունները բաց նամակով դիմել են Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով դադրեցնել Հայաստանի կողմից իրականացվող հանքարդյունբերական գործունեությունը, որը «խաթարում է Հարավային Կովկասում բնապահպանական կայունությունը»:

Ադրբեջանցիները մասնավորաբար կոչ են արել Հայաստանի Հանրապետությանն անհապաղ դադարեցնել մի շարք ձեռնարկությունների, այդ թվում՝ Քաջարանում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատի, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի, Սոթքի ոսկու հանքի, Ախթալայի հանքավայրի, Գեղարքունիքի պղնձաձուլարանի գործունեությունը, ինչպես նաև Երասխում նոր մետալուրգիական գործարանի կառուցումը: Այն, որ ադրբեջանցիներն իրենց բնապահպանական կեղծ թեզերն արդեն փորձում են տարածել մեր երկրի վրա, կարծում ենք՝ չի զարմացնում:

Հասկանալի է, որ Ադրբեջանում բոլոր նման կառույցները ուղղակիորեն կապված են այդ երկրի իշխանությունների հետ և ինքնուրույն, առանց քաղաքական ենթատեքստի, որևէ քայլ անգամ չեն անում: Սակայն այս տեղ առկա է հարցի մյուս կողմը: Բանն այն է, որ տևական ժամանակ մասնագետները զգուշացնում են, որ նմանատիպ հարցերում մեր կողմից ցանկացած անհաշվենկատ քայլ կամ հայտարարություն, որքան էլ նպատակներն ազնիվ լինեն, առավել ևս՝ հրապարակայնացում, կարող է քարոզչական լրացուցիչ գործիք դառնալ թշնամու համար:

Սա, ցավոք, այս դեպքերից է, և Ադրբեջանը, ինքնին լինելով նաև էկոլոգիական հանցագործ երկիր, համարձակվում է բնապահպանական կոչ հնչեցնել Հայաստանի ուղղությամբ՝ մասնավորաբար նաև առիթավորվելով այդ թեմայով մեր ներքին դաշտում տիրաժավորվող որոշակի մոտեցումներից:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին