copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:08 05-07-2023

ՀՀԿ-ում հակված են չմասնակցել ավագանու ընտրություններին. երկրորդական են համարում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի քաղաքական դաշտը պատրաստվում է Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին: Քաղաքական մի շարք ուժեր արդեն պաշտոնապես հայտարարել են, որ մասնակցելու են ավագանու ընտրություններին, թեկնածուների մասին են անգամ հայտարարել:

Չնայած իշխող քաղաքական ուժը կենաց-մահու կռիվ է տալիս Երեւանում իշխանությունը պահելու համար, ընդդիմադիր հիմնական ուժերը պասիվ են այս առումով. տպավորություն է՝ նրանց համար մեկ են ավագանու ընտրությունները:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը թեեւ դեռ վերջնական որոշում չունի, բայց, ինչպես մեր աղբյուրները հայտնեցին, մեծամասնությունը հակված է ավագանու ընտրություններին չմասնակցելուն. ասում են՝ ՀՀԿ-ում երկրորդական են համարում այդ հարցը, անգամ առանձին քննարկում էլ չեն հասցրել անել ընտրություններին մասնակցելու մասով:
Կուսակցությունում ներքին քննարկումներ կան, որ եթե ընդդիմադիր ուժերին չի հաջողվում միավորվել ու քաղաքականացնել ընտրությունները, ապա անիմաստ է դրանց մասնակցելը, առավել եւս որ Հայաստանի եւ Արցախի շուրջ լրջագույն անվտանգային մարտահրավերներ կան ծառացած:

ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեռ այդ հարցը չեն քննարկել, քանի որ ավելի կարեւոր հարցեր կան օրակարգում անվտանգային ու Արցախի մասով։

«Դեռ չենք էլ քննարկել այդ հարցը, վերջնական որոշում չունենք. հենց լինի, կհայտարարենք»,-ասաց նա։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը