Ուղիղ եթեր
copy image url
Մշակույթ Ներքին 2 տարի առաջ - 20:17 03-07-2023

Գյումրիում տեղի է ունեցել Ռազմիկ Դավոյանի «Ռեքվիեմ» գրքի շնորհանդեսը

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Համազգային հայ կրթական և մշակութային միությունը Շիրվանյան երիտասարդական կենտրոնի դահլիճում Համազգայինի 95- ամյակի շրջանակներում կազմակերպել է Ռազմիկ Դավոյանի «Ռեքվիեմ» ստեղծագործության վերջին՝ ամբողջական տպագրությամբ գրքի շնորհանդեսը։

Միջոցառմանը տասնյակ հյուրերի կողքին ներկա էին գրողի հարազատները, ընկերներն ու պարզապես նրանք, ովքեր գեթ մեկ անգամ շփվել էին գրողի հետ։

Տոնական միջոցառման բացումն ազդարարեց սոպրանո Լեոնորան՝ Կոմիտասի «Կռունկ» երգով։

Ողջույնի խոսքով հանդես եկան Համազգայինի կենտրոնական վարչության անդամ, Հայաստանի պատասխանատու Արտաշես Շահբազյանը, Երևանի գրասենյակի պատասխանատու Ռուզան Առաքելյանը, գրքի կազմող-հրատարակիչ, Արմենուհի Դավոյանը։



«Ռեքվիեմ» պոեմի մասին գրականագիտական վերլուծական խոսքով հանդես եկավ բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարինե Մարտիրոսյանը։ Գրքին անդրադարձան Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Անդրանիկ Կարապետյանը, բանաստեղծուհիներ Ռոզա Հովհաննիսյանը, Լուսինե Աղաջանյանը, գրող-ազատամարտիկ Ռաֆիկ Ղազինյանը, բանասեր Լուսինե Գինոսյանը։

Ռազմիկ Դավոյանն այն անհատականություններից է, ում ջանքերով Համազգային հայ կրթական և մշակութային միությունը արմատներ գցեց նաև Հայաստանի սահմաններից ներս և շուրջ 30 տարի ոչ միայն գործուն դերակատարություն ունեցավ, այլև ընդլայնեց աշխարհագրությունը՝ հասնելով Գյումրի։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից