copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:13 25-03-2023

«Միայնակ ընդդեմ ճակատագրի: Ֆուտբոլային դիվանագիտության հետնաբեմը». տեղի է ունեցել Սամվել Ֆարմանյանի գրքի շնորհանդեսը

Մարտի 24-ին տեղի է ունեցել մասնագիտությամբ պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ երրորդ նախագահի մամուլի քարտուղար (2008-2010թթ.) Սամվել Ֆարմանյանի «Միայնակ ընդդեմ ճակատագրի: Ֆուտբոլային դիվանագիտության հետնաբեմը» գրքի շնորհանդեսը, որտեղ հեղինակը ականատեսի վկայություններով ներկայացնում է ֆուտբոլային դիվանագիտության ամբողջ ընթացքը։

Գրքի շնորհանդեսին ներկա է եղել նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Գրքում առաջին անգամ գաղտնազերծվում են նախագահ Սերժ Սարգսյանի բանակցությունները, որոնք 2008-2010թթ. նա վարել է Թուրքիայի նախագահ Գյուլի, վարչապետ Էրդողանի, Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի, ԱՄՆ նախագահ Օբամայի, պետքարտուղար Քլինթոնի և այլ պաշտոնյաների հետ։

Ներկայացվում է կարգավորման նախապատմությունը, աշխարհաքաղաքական կենտրոնների շահերի իրական քարտեզը, ներգրավված կողմերի իրարամերժ նպատակները, ինտրիգային հետնաբեմն ու որոշումների տրամաբանությունը։

Ֆարմանյանի կարծիքով, հուշագրությունը կօգնի հասկանալ հայ-թուրքական ու արցախյան հիմնախնդիրները, բացահայտել տարածաշրջանային իրողությունների պատճառահետևանքային կապերը՝ հասնելով մեր օրեր։

«Ուշադիր ընթերցողը կարող է ինքնուրույն բռնել պատճառահետևանքային կապերի այն «կարմիր թելը», որը հանգեցնելու էր Հայաստանում 2018թ․-ի իրադարձություններին և ածանցյալ աղետին։ Բոլորիս աչքի առաջ հանրային գիտակցության մանիպուլացիան, հիշողության կորուստը, պատմության ուրացումը կամ խեղաթյուրումը կարող է աղետի դուռը տանել աշխարհի բոլոր ժողովուրդներին։ Գիրքը շարադրելիս՝ նպատակս եղել է իմ տիրապետած տեղեկությունները՝ գաղտնազերծված տեղեկությունները, դարձնել հանրության սեփականությունը»,- նշել է գրքի հեղինակը:

Ինչո՞ւ և ինչպե՞ս սկիզբ առավ հայ-թուրքական գործընթացը։ Ի՞նչ ընտրության առաջ էր կանգնած Հայաստանը։ Ի՞նչ էր իրականում տեղի ունենում Նյու Յորքում, Դավոսում, Մյունխենում, Պրահայում, Ստամբուլում, Ցյուրիխում և Բուրսայում.. Այս և շատ այլ հարցերի պատասխանները հանգամանորեն ներկայացված է գրքում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը