copy image url
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 16:13 27-06-2023

Անհիմն պատճառներով արգելել են հանրահավաքի անցկացումը. Էդգար Ղազարյան

Երեկ հանրային լսում էր հուլիսի 5-ի մեր հանրահավաքի ծանուցման հետ կապված, որի կապակցությամբ ես առավոտյան ստացա որոշում, որ արգելում են հանրահավաք անցկացնել։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը՝ խոսելով երեկ քաղաքապետարանում տեղի ունեցած հանրային լսումից։

Հարցին, թե ինչ պատճառաբանությամբ է քաղաքապետարանը Ձեզ մերժել՝ պատասխանեց. «Անմիտ և ապօրինի պատճառաբանումներով, որ այդ օրը Հանրապետության հրապարակում այլ ժամի նախատեսվում է «Մենք» շարժման կողմից իրականացվող հանրային միջոցառում, ոչ թե հավաք, նորից նվիրված Պետական խորհրդանիշների օրվան, որը որ բացարձակ չի հակասում մեր գաղափարախոսությանը։

Այսինքն՝ մենք էլ ենք հավաքը կազմակերպում Պետական խորհրդանիշների օրվա առիթով։ Իրենք նախապատվությունը տալիս են իրենց և արգելում են մեզ Հանրապետության հրապարակում հավաք անցկացել անհիմն պատճառաբանություններով, առաջարկելով, որ դա արվի Մատենադարանին հարող տարածքում»։

Ղազարյանը նշեց, որ ինքը այդ հանրային քննարկման ժամանակ դեմ է արտահայտվել այդ առաջարկին. «Որևէ կերպ չի հիմնավորվում, թե ասենք՝ Հին ձեռագրերի ինստիտուտը ինչ կապ ունի Պետական խորհրդանիշների օրվա հետ, որ մենք Պետական խորհրդանիշների օրը տոնենք Հին ձեռագրերի ինստիտուտում»։

Ղազարյանը ասաց նաև, որ այս պահին պատրաստում են հայցադիմում, որը այսօր օրվա ընթացքում կներկայացվի վարչական դատարան և կբողոքարկեն այդ որոշումը։

«Սա արդեն երկրորդ դեպքն է, որ մենք ստիպված ենք լինում մեր իրավունքները վերականգնել դատական կարգով»,- եզրափակեց Ղազարյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին