copy image url
Ներքին 4 տարի առաջ - 17:27 25-08-2022

Ժողովրդի ցանկությունը միավորված ընդդիմություն տեսնելն է․ Արամ Սարգսյանը՝ Էդգար Ղազարյանի հանրահավաքի մասին

«Ժողովորդը չի գալիս «փրկիչ» գտնելու, որ իրենց «փրկի», նրանք ուզում են գնալ այն մարդկանց հետևից, որվքեր կարող են ինչ-որ բան փոխել։ Ժողովրդի ցանկությունը միավորված ընդդիմություն տեսնելն է, միավորված մարդկանց «հավաքածու»՝ ովքեր կարող են վերցնել կառավարման պատասխանատվությունը»,-այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Նրա կարծիքով, եթե չլինի քաղաքական հասարակական միավորում որևէ մեկը հաջողության չի հասնի․ «Էդգար Ղազարյանն ասել է՝ միայնակ ոչ ոք ոչինչ չի կարող անել։ Սա նախաձեռնություն է, որը կամ կդառնա միասնական ուժի ձևավորում, կամ նորից կմարի»։

Սարգսյանը Ղազարյանի՝ ժողովրդին հանրահավաք հրավիրելը ճիշտ է համարում․ «Ասել եմ և նորից եմ ասում, Էդգար Ղազարյանը ճիշտ է արել, որ հանրահավաք է հրավիրել, ճիշտ է անում, որ ուզում է շարունակական դարձնել, պետք է քաղաքական խորհուրդ ձևավորել, իսկ քաղաքական խորհուրդ ձևավորելը անհրաժեշտություն է այս պահին, և դա պետք է ծրագրով ներկայացնել ժողովրդին։ Առաջիկա օրերին պարզ կլինի, թե ինչ ռազմավարություն պետք է մշակվի»։

Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ