Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 20:08 22-06-2023

Կգիշերենք Բաղրամյան 26-ի դիմաց․ Էդգար Ղազարյանը՝ հուլիսի 5-ի հանրահավաքի մասին

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը 2023 թվականի հուլիսի 5-ին հանրահավաք է հրավիրել։

Էդգար Ղազարյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ օր այս գործընթացը քաղաքացիական է, որևէ կուսակցություն չի նախաձեռնել, ինչ վերաբերում է օրվան, ապա հատուկ են ընտրել հենց այդ օրը։

«Հուլիսի 5-ը Սահմանադրության օրն է, և արդեն մի քանի տարի է, որ այդ օրը պաշտոնապես նշվում է որպես պետական խորհրդանիշների օր։

Մենք հիմա կանգնած ենք լուրջ մարտահրավերի առաջ, և այդ օրը, տոն լինելուց բացի, նաև ունի խորհուրդ, որ այս ժամանակաշրջանում խախտվում է ՀՀ սահմանադրությունը։ Պետության ղեկավարը խոսում է Սահմանդրությունը խախտելու նոր մտադրությունների մասին, Ազգային ժողովի ամբիոնից պետության ղեկավարի մակարդակով անարգվում են մեր պետական խորհրդանիշները, կասկածի տակ են դրվում նրանց խորհրդանշական նշանակությունը։

Սա քաղաքացիական նախաձեռնություն է, քաղաքացու կողմից իր պետության, իր իրավունքների պաշտպանության նախաձեռնություն է։ Այդ օրը երեկոյան առաջարկում եմ հավաքվել Հանարապետության հրապարակում, երթով շարժվենք Երևանի կենտրոնական փողոցներով, նախնական ծանուցմամբ ես նշել եմ՝ Ամիրյան փողոց, Մաշտոցի պողոտա, Ֆրանսիայի հրապարակ, Սահմանադրական դատարան, Ազգային ժողով և նախագահական նստավայր։

Ակցիայի մասնակիցներին առաջարկելու եմ գիշերել Բաղրամյան պոսոտայում՝ նախագահական նստավայրի դիմաց։ Արդեն հուլիսի 6-ի առավոտյան մենք հաշիվ կպահանջենք պետության ղեկավարներից, այդ թվում՝ նախագահից, թե նա՝ որպես Սահմանադրության պահապան, ի՞նչ արդյունավետությամբ է կատարում իր գործառույթները, և նաև վարչապետից, թե իրեն ով է իրավունք տվել Սահմանադրությանը հակասող հայտարարություններով հանդես գալ, երբ նա երդում է տվել վարչապետի պարտականությունները կատարել՝ հարգելով Սահմանադրությունը և օրենքները։ Եթե նրանք մտածում են, որ Հայաստանի տարածքում կան ադրբեջանական անկլավներ, համենայն դեպս վարչապետն այդպիսի կարծիք ունի, ապա ես կարծում եմ, որ այդ անկլավը նախագահական նստավայրն է, որտեղ իրենք աշխատում են նախագահի հետ միասին․․․»։

Անդրադառնալով Հայաստանի և Արցախի շուրջ կատարվող գործընթացներին՝ Էդգար ղազարյանը նշեց․ «Մեր պետության համար անչափ կարևոր, անվտանգային հարցերի վերաբերյալ վերաբերմունք են ցուցաբերում և որոշում են կայացնում ամենաանլուրջ ու անպատասխանատու մարդիկ՝ Նիկոլ Փաշինյանը, Մհեր Գրիգորյանը և նրան անձնապես շատ նման Շահին Մուստաֆաևը․․․»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել