Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 09:11 24-06-2023

Պետք է Լեռնային Ղարաբաղ փաստահավաք խումբ ուղարկել. Գավան

ԵԽԽՎ պատգամավոր, «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովման» թեմայով զեկուցող Փոլ Գավանը Mediabox-ի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Լաչինի միջանցքը Ղարաբաղի հայ բնակչությանը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհն է, և իրավիճակն այնտեղ լուրջ է: Գրել է «Լուրերը»։

«Խոսքը վերաբերում է ոչ միայն այդ հատվածի շրջափակմանը, դադարեցված են գազի, էլեկտրաէներգիայի մատակարարումները տարածաշրջանի բնակչությանը: Շատ լուրջ վիճակ է մարդու իրավունքների տեսանկյունից: Ես հստակ կոչ եմ արել վերացնել շրջափակումը, վերականգնել գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումները: Առաջարկել եմ Լեռնային Ղարաբաղի հարցով փաստահավաք խումբ ուղարկել տարածաշրջան: Ադրբեջանը ո՛չ ինձ, ո՛չ մարդու իրավունքների հանձնակատարին, ո՛չ ՄԱԿ-ի փախստականների հարցով հյուպատոսին, ո՛չ մեկին թույլ չի տալիս մտնել այդ տարածք, հայտարարում է, որ ամեն ինչ լավ է և արգելում է ստուգումներ կատարել՝ հաստատելու իր խոսքերը»,-ասել է իռլանդացի պատգամավորը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել