Ներքին Խոսք Տեսանյութ 3 տարի առաջ - 13:08 19-06-2023

Կարեն Անդրեասյանին կարգապահական պատասխանատվության պետք է ենթարկել

Այսօր ԲԴԽ-ում ընթանում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի քննությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գրիգոր Մինասյանի միջնորդությամբ նիստը քննվում է դռնփակ։

Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց մի փաստաթուղթ, որը հանձնել են իրեն, որպեսզի ստորագրի, սակայն, ըստ Հարությունյանի, ոչ մի փաստաբան չի կարողանում բացատրել, թե ինչ փաստաթուղթ է դա։ «Բոլորիս հայտնի է, որ կա Մարտեր առանց կանոնների սպորտաձև, բայց այդտեղ էլ որոշակի կանոններ կան, ստեղ հայտնի չի, թե ինչ կանոններով ա Անդրեասյանը առաջնորդվում»։

Լրագրողի այն հարցին, թե ինչ հայտարարություն եք արել, որ այսպես զայրացրել եք Կարեն Անդրեասյանին, Հարությունյանը պատասխանեց. «Էդ մասին ավելի ուշ»։

Ապա հավելեց․ «Հիմա խոսքի ազատության վերաբերյալ միջնորդություն է էստեղ քննարկվում։ Ըստ իրենց՝ ես վիրավորել եմ, թե ինչ եմ արել… ինձ համար մեղադրանքն էլ պարզ չի, թե ինչ են գրել։

Իմ բոլոր հորդորները, որ պարզաբանեն իմ իրավունքները, բնականաբար, մնացել են օդում։ Կարող ա՝ տարօրինակ թվա, թե ինչպե՞ս ա դատավորը ուզում, որ իր իրավունքները պարզաբանեն, ասեմ. բազմաթիվ դատական նիստերի եմ ներկա գտնվել, ընթացակարգերը հստակ չեն, և դրա վերաբերյալ միջնորդություն եմ ներկայացրել, նույնիսկ դա չի քննարկվել։

Որոշեցին դռնփակ անել, Կարեն Անդրեասյանը իր որոշած հերթականությամբ, առանց նույնիսկ միջնորդությունների վերաբերյալ դիրքորոշում լսելու, հեռանում է խորհրդակցական սենյակ, գալիս, որոշոմներ է հրապարակում»։

Հարությունյանն ասաց, որ պաշտպանվելու խնդիր ի սկազբանե չուներ, հիմա փաստաբանը միջնորդեց հետաձգել նիստը՝ հասկանալու համար, թե ինչ է տեղի ունենում։ «Պատրաստվում եմ հանցագործության մասին կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն ներկայացնել Կարեն Անդրեասյանի վերաբերյալ, նրա դատական նիստում արտահայտած մտքերի, սպառնալիքների հետ կապված»։

Հարությունյանը նշեց, որ դատական նիստը քանի որ չեն թույլատրել նկարահանել, պահանջել է, որ տրամադրեն կրիչները, սակայն հայտնի չէ, թե երբ կտրամադրեն։ Լրագրողի հարցին, թե դուք տեսնո՞ւմ եք միտում՝ դատավորների խոսքի ազատությունը ճնշելու, Հարությունյանն ասաց. «Կարեն Անդրեասյանը և Գրիգոր Մինասյանը ոչ թե միտում ունեն, այլ հստակ նպատակ ունեն, որը հստակ քայլերով իրականացնում են»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հարությունյանի իրերն առգրավել էին՝ չթողնելով ձայնագրել, նկարահանել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին