copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:21 09-03-2023

Չենք կարող խոսել ԲԴԽ կառույցի մասին, այլ Կարեն Անդրեասյանին առընթեր խորհրդակցական մարմնի մասին․ Ռուբեն Մելիքյան

Բարձրագույն դատական խորհուրդի փետրվարի 27-ի որոշմամբ դադարեցվել են Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները էական կարգապահական խախտումի հիմքով։ Սակայն մինչ այժմ Նախշքարյանն ու նրա ներկայացուցիչները չեն ստացել որոշումը, թեև սահմանված է հնգօրյա ժամկետ։ Այս մասին ասուլիսում հայտարարեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ միաժամանակ նշելով, որ դատարանները նիստի ժամանակ միայն որոշումների եզրափակիչ մասն են հրապարակում։

«Մենք այսօր չենք կարող մեր գնահատականները տալ այդ որոշմանը, որի հետ կապված մենք էապես անհամաձայնություն ունենք»,- ասաց նա։

«Զարուհի Նախշքարյան երկար տարիներ դատավորի գործառույթ է իրականացրել, հանրությանը հայտնի է որպես մարդ, որն անընդհատ փորձել է իր գործունեությամբ ընդարձակել դատական իշխանության անկախության հարցերը, բարձրացնել դատական իշխանության հեղինակությունը, մեծ հեղինակություն է վայելում իրավաբանական հանրության տարբեր խմբերի մոտ, այն մարդն է, որը բոլոր բարոյական իրավունքներն ունի բարձրաձայնելու այս խնդիրների մասին, հակապես հիմա, երբ Բարձրագույն դատական խորհուրդը որոշեց, որ խնդիրների բարձրաձայնումն արգելված է դատավորի կարգավիճակով, հիմա արդեն ոչ դատավորի կարգավիճակով կբարձրաձայնի»,- ասաց իրավապաշտպանը։

Ռուբեն Մելիքյանը նշեց, որ իր պատկերացմամբ այսօր մենք չենք կարող խոսել ԲԴԽ-ի՝ որպես ինստիտուտի մասին, այլ Կարեն Անդրեասյանին առընթեր խորհրդակցական մարմնի մասին: ԲԴԽ-ն գնալով ավելի մեծ թվով է կայացնում միաձայն որոշումներ։ «Մենք տեսնում ենք տենդենց, և ես վստահ եմ, որ եթե միջոցներ չձեռնարկենք, կունենանք իրավիճակներ, երբ Կարեն Անդրեասյանն իր խորհրդակցական մարմիններով գուցե արդեն միաձայն որոշումներ սկսի կայացնել։ Բայց հնարավեր է նաև զուտ ցուցադրականության տեսանկյունից ունենանք այլ իրավիճակ․ կլինեն միջնորդություններ, որոնք չեն բավարարվի, և ԲԴԽ-ն կասի՝ տեսեք միջնորդություններկանորոնք չեն բավարարվում, կներկայացնի որպես հակափաստարկ և մի կրակոցով երկու նապաստակի խնդիր կլուծի»,- ասաց իրավապաշտպանը:

Նրա խոսքով՝ այս արատավոր երևույթների նկատմամբ դատական համակարգի վերաբերմունքն այնպիսին չէ, ինչպիսին էր մի տարի առաջ, ինչը նշանակում է, որ իշխող քաղաքական թիմին հաջողվել է դատավորներին ենթարկեցնելու գործը գլուխ բերել։


Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը