copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:52 06-10-2022

Ազգային ժողովում արտահերթ կարգով Կարեն Անդրեասյանին և Երանուհի Թումանյանցին ընտրում են ԲԴԽ անդամ

Այսօր Ազգային ժողովում պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նիստ է հրավիրվել` Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) երկու անդամ ընտրելու նպատակով: Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջացած երկու թափուր տեղերի համար թեկնածուներ է առաջադրել արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին (երեկ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել) և արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցին:

Գրանցվել է 58 պատգամավոր: Ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցում նիստին: Թեկնածուներին ԱԺ ամբիոնից ներկայացնում է ՔՊ խմբակցության պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Հիշեցնենք, որ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը 2022թ. հուլիսի 1-ին հրաժարականի դիմում էր ներկայացնել, ինչը պայմանավորել էր «առողջական խնդիրներով»: Սակայն, հանրությանը հայտնի է, որ նրա հրաժարականն իրականում պայմանավորված էր ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրությամբ:

Այս տարվա փետրվարի 20-ին Ջհանգիրյանի մասնակցությամբ զրույց էր տեղի ունեցել: Ջհանգիրյանը հորդորել էր Վարդազարյանին ինքնակամ հեռանալ խորհրդի նախագահի պաշտոնից` երաշխավորելով, որ նրա դեմ քրեական գործեր չեն հարուցվի։ Հենց այդ զրույցի ձայնագրությունն էլ հունիսի 20-ին հրապարակել էր Վարդազարյանը: Դրանից հետո իրավապապաշտպանները պահանջեցին, որպեսզի Գագիկ Ջհանգիրյանը հրաժարականի դիմում ներկայացնի:

ԲԴԽ-ում հաջորդ թափուր տեղն առաջացել է Լիպարիտ Մելիքջանյանի` Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով քննության դատական կազմի դատավոր նշանակվելու հանգամանքով: Վերջինս այդ պաշտոնում նշանակվել է հուլիսի 4-ին:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում