Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:30 18-06-2023

Սարսափ թունել Երևանի կենտրոնում

Երևանի կենտրոնը Հրազդան կիրճին կապող Մանկական երկաթուղու թունելը անմխիթար վիճակում է։

86 տարի առաջ կառուցված Մանկական երկաթուղին համարվում է Երևանի հանգստյան գոտիներից մեկը: Ժամանակին դեպի երկաթուղի տանող երկու թունել է եղել, սակայն այժմ գործում է միայն մեկը, որն ունի 400 մետր երկարություն:
Եթե նախկինում երկաթուղի տանող այս միակ թունելը համարվում էր ամենալուսավորն ու ամենամաքուրը, ապա այժմ պատկերը բոլորովին այլ է: Տարածքը վերածված է աղբանոցի, պատերին սարսափ ֆիլմ հիշեցնող պատկերներ են։ Վտանգավոր անցանելի է երեխաների, երիտասարդ աղջիկների համար, երեկոյան ժամերին խնդիրն ավելի է մեծանում, քանի որ լուսավորություն թունելում գրեթե չկա, իսկ պատերի տարօրինակ նկարներից բացի, նույնքան տարօրինակ են լինում նաև խմբված մարդիկ, ովքեր մթության մեջ կանգնած են լինում պատերի տակ։
Oragir.News-ը նկարահանում իրականացրեց թունելի ներսում, որտեղ գարշահոտություն էր տիրում, մարդիկ հեռախոսի լույսով էին լուսավորում իրենց ճանապարհը, քանի որ ամբողջ 400 մ երկարությամբ թունելում մի քանի լամպ էր աշխատում։

Քաղաքացիները մեզ հետ զրույցում ասացին․ «Սարսափելի կեղտոտ է։ Քանի որ Հրազդանի կիրճ տանող միակ ճանապարհը սա է, շունչներս պահած գնում ենք, մինչև հասնենք թունելի մյուս ծայրը։ Ոչ ոք չի բողոքում, որ գան սարքեն»,-ասաց քաղաքացին։
Նրա խոսքով՝ Հրազդան կիրճի՝ բիձի գյոլ անվամբ տարածքում՝ պաշտոնավոր մարդիկ են մարզվում այդ պատճառով տվյալ տարածքը մաքուր է, իսկ թունելը նրանց չի հետաքրքրում։ Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ