copy image url
Ներքին 1 տարի առաջ - 00:09 02-04-2025

Փակ շուկայի գետնանցումը երեկոյան ժամերին սարսափ ֆիլմ է հիշեցնում

Oragir.News-ը իր հրապարակումներից մեկում անդրադարձել է Երևանի Մաշտոցի պողոտայի կամ, ինչպես առավել հայտնի է, Փակ շուկայի ստորգետնյա անցումի մեղմ ասած ոչ բարվոք վիճակին. այն պարզապես վերածվել էր աղբանոցի, պատերը ևս վնասված էին ու անխնամ։

Սակայն դրանով խնդիրները չեն ավարտվում. ստորգետնյա անցումը ոչ միայն պատշաճ կերպով ու գոնե ժամանակ առ ժամանակ չի մաքրվում, այլև ունի լուսավորության խնդիր. երեկոյան ժամերին այն հայտնվում է կատարյալ մթության մեջ՝ անհարմարություն և վախի մթնոլորտ ստեղծելով մարդկանց համար:

Հիշեցնենք, որ Փակ շուկայի անցումը եղել է ներկայիս քաղաքապետի՝ Տիգրան Ավինյանի փիար գործիքներից մեկը, նա ժամանակառժամանակ այցելում էր նշված գետնանցում հետևում շինարարական աշխատանքներին և տեսանյութեր տարածում այնտեղից։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում