copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 16:25 21-04-2025

Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին

Սարսափելի պատմությունը, որը հայտնի է «Պապերի մարգարեությունը» անունով, կարծես՝ իրականություն է դառնում։ Ըստ լեգենդի, այդպես է կոչվել իռլանդացի սուրբ Մաղաքիայի աշխատությունը, որը ստեղծվել է 12-րդ դարում։ Այն առաջին անգամ լույս տեսել 1595 թվականին՝ Մաղաքիայի մահից ավելի քան 400 տարի անց, հրապարակվել Վենետիկում, իբր այն բանից հետո, երբ այն հայտնաբերվել է Վատիկանի արխիվում։

Մարգարեության համաձայն՝ Հռոմի 112-րդ պապի մահից հետո, որը կլինի Հռոմի վերջին Պապը, աշխարհում տեղի կունենա ապոկալիպսիս, և կլինի Երկրորդ գալուստը, կդրվի Ահեղ դատաստանի սկիզբը: Ֆրանցիսկոս I-ը, որը ժամեր առաջ մահացել է, Հռոմի հենց 112-րդ պապն էր։

Այս կանխատեսման հիմնական թեզը հետևյալն է՝ սրբի նկարագրած վերջին՝ 112-րդ Պապից հետո կաթոլիկ եկեղեցին կդադարի գոյություն ունենալ, և աշխարհը կկանգնի համաշխարհային աղետի առաջ։ Ի դեպ՝ այս մարգարեության վերաբերյալ կաթոլիկ եկեղեցին պաշտոնական դիրքորոշում չունի, թեև՝ որոշ կաթոլիկ աստվածաբաններ այն համարում են կեղծիք։

Ուշագրավ է այն, որ Մաղաքիայի կանխատեսոմների որոշ դրվագներ համընկնում են իրականության հետ, կարելի է տեսնել որոշ զուգադիպություններ Հռոմի նախկին պապերի կենսագրությունների հետ։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով