copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:19 14-06-2023

Երևան-Մեղրի ավտոճանապարհին 2 ավտոմեքենաներ են բախվել, որոնցից մեկի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են

Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 14-ին, ժամը 16։07-ին տեղեկություն է ստացել, որ Ջերմուկ-Վայք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 141-րդ կմ-ին բախվել են «Ford Transit» (վարորդ՝ Ս․ Հ․, ծնված 1992 թ․) և «Volkswagen Passat» (վարորդ՝ Գ․ Մ․, ծնված 1982 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Լ․ Մ․-ին (ծնված 2005 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, տուժածները հոսպիտալացվել են Վայքի բժշկական միավորում, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Նշվում է, որ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի, և փրկարարները սահմանազատել են տարածքը, «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենան տեղափոխել ավտոքարշակի վրա և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր