copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:36 15-06-2022

Երևան-Մեղրի ավտոճանապարհին բեռնատարների բախման հետևանքով վարորդներից մեկը հոսպիտալացվել է

Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Արփի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «KamAZ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է: Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 116-րդ կմ-ին «KamAZ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Մ., ծնված 1965 թ.) բախվել է կայանած «Scania» մակնիշի կցորդիչով ավտոմեքենային (վարորդ՝ Ա. Մ.):

Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը, «KamAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության մեքենային. տուժածը հոսպիտալացվել է Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի