Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:08 13-06-2023

Հայաստանի ինքնիշխան տարածքին «միջանցքի» ձևով հղում տալը ՀՀ նկատմամբ տարածքային պահանջների դրսևորում է

Հունիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) առցանց հանդիպմանը։ Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

«Շնորհակալություն հայտնելով Սերբիային ՍԾՏՀԿ հաջող նախագահության կապակցությամբ՝ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդգծել է Հայաստանի աջակցությունը կազմակերպության արդյունավետության բարձրացմանը՝ ի հայտ եկող մարտահրավերների հասցեագրման նպատակով։

Իր ելույթում ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է ՀՀ մակրոտնտեսական քաղաքականությունը և օրենսդրական բարեփոխումները՝ անդրադառնալով Հայաստանում երկնիշ տնտեսական աճին և արտաքին առևտրի ծավալների էական ավելացմանը, այդ թվում՝ մի շարք ՍԾՏՀ անդամ երկրների հետ։

Նա վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցում՝ ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ազգային իրավազորության հիման վրա։

Վահե Գևորգյանը նշել է, որ Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները մեծապես խոչընդոտում են ՀՀ տնտեսական զարգացմանը և տարածաշրջանային տնտեսական համագործակցությանը: Ընդգծվել է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքին «միջանցքի» ձևով հղում տալը ՀՀ նկատմամբ տարածքային պահանջների դրսևորում է, որը խաթարում է տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը:

Նախարարի տեղակալ Գևորգյանն ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմանը և դրա սոցիալ-տնտեսական հետևանքներին՝ ընդգծելով, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները և շրջափակման քաղաքականությունը, փորձելով հյուծել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ու վերջինին զրկել գոյության միջոցներից, չեն կարող հիմք դառնալ երկարաժամկետ և կայուն խաղաղության համար:

Հանդիպման արդյունքում ԱԳՆԽ-ն ընդունել է մի շարք բանաձևեր և որոշումներ, ինչպես նաև հաստատել ՀՀ թեկնածությունը՝ որպես ՍԾՏՀԿ Մշակույթի աշխատանքային խմբի 2023-2025թթ. համակարգող երկիր»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ

Ձեզ գուցե հետաքրքրի