Խոսք Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 19:00 10-06-2023

Ադրբեջանը Հայաստանից արտատարածքային միջանցք է պահանջում, որից հետո մենք Սյունիք չենք ունենա

Կարծում եմ Ադրբեջանին դեռևս չի հաջողվել հասնել իր բոլոր ցանկությունների կատարմանը և ցանկանում է, որ ամբողջովին լինի այնպես ինչպես ինքն է ցանկանում։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին նշեց քաղաքագետ, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի դոկտոր Արթուր Խաչիկյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորած այն հանգամանքը, որ Ադրբեջանը խնդրել է հետաձգել հունիսի 12-ին Վաշինգտոնում կայանալիք հանդիպումը։

Խաչիկյանի համոզմամբ՝ հնարավոր է, որ սա պայմանավորված է այսպես կոչված Սյունիքի միջանցքի հետ կապված ինչ-որ անհանաձայնության հետ, իսկ բոլորին հայտնի է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները Արցախը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս։ Քաղաքագետը ուշադրություն է հրավիրում այն բանին, որ Ադրբեջանն արդեն ստացել է Արցախը, այսպես կոչված անկլավները, իսկ այժմ խոսում է միջանցքի մասին, որը ստանալու ուղղությամբ քայլեր է ձեռնարկում։

Անդրադառնալով Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այն հայտարարությանը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման տեքստը պատրաստվածության բարձր աստիճանի վրա է, սակայն կա երկու-երեք անհամապատասխանություն, որոնք դեռ լրացուցիչ քննարկման կարիք ունեն՝ Խաչիկյանը նկատեց, որ Ադրբեջանը Հայաստանից արտատարածքային միջանցք է պահանջում, որից հետո մենք Սյունիք չենք ունենա։

Մանրամասները տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:30 Ինչու է ԱԺ նախագահը վախենում Էդգար Ղազարյանի լռությունից
19:35 Էդգար Ղազարյանը մեղավոր է ճանաչվել
13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
22:36 Նուբարաշենի միջադեպը տեղի է ունեցել 52 հա մակերես զբաղեցնող քաղաքային աղբավայրի չօգտագործվող հատվածում. քաղաքապետարան
20:00 Կոնջորյանի կնոջ «լոգիկան». 10 միլիոն դրամ «Հայփոստի» վարկանիշի համա՞ր
11:18 Մոսկվան սպառնում է զբոսաշրջիկներին թույլ չտալ այցելել Հայաստան. Մատվիենկոյի սպառնալիքը
21:59 - 4 կիլոգրամ. ինչպես է ընթանում Women’s Club-ից հայտնի Մարիա Մաթևոսյանի հետվիրահատական շրջանը
23:47 Գագիկ Ծառուկյանի դեմ հաշվեհարդարը՝ հարված հանրային համերաշխությանը. Սուրենյանց
21:47 Քաղաքական հակասությունների պատճառով Արդենիսում 20 ընտանիք ճանապարհային խնդրի առաջ է կանգնել
09:01 Բազմաթիվ սնանկ կազմակերպություններ ևս կարող են իրենց բաժնեմասերը նվիրել ՀՀ֊ին