Ներքին Տեսանյութ Խոսք 3 տարի առաջ - 12:25 08-06-2023

Չոլերի մեջ ղարաբաղցի երեխուն ասել եմ՝ իջի արա՛․ Արագածավանում հիվանդ տղային ծեծած ՔՊ-ականի անցյալից

Արագածավանում երեկ էպիլեպսիայով հիվանդ տղային ծեծի ենթարկած ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը առաջին անգամը չէ, որ աչքի է ընկնում նման ագրեսիվ պահվածքով։

Երեկվա միջադեպից հետո համացանցում ակտիվ տարածվում է մի տեսանյութ, որտեղ Սուրեն Թորոսյանը ուղիղ եթերում ներկայացնում է, թե ինչպես է որոշ ժամանակ առաջ ճանապարհից մի 7-ամյա երեխայի վերցրել՝ տեղ հասցնելու համար, սակայն, երբ իմացել է, որ տղան արցախցի է և մեղադրում է այս իշխանություններին՝ իր հայրենիքը կորցնելու համար, կանգնել է և մեքենայից իջեցրել է երեխային՝ իր բնորոշմամբ՝ «չոլերում»։

«Ասեց՝ Ղարաբաղից եմ եկել: Հարցրեցի՝ շուտվանի՞ց եք եկել, ասեց՝ «դավաճան» Նիկոլը հողերը տվել է, հիմա էլ պատրաստվում է Երևանը տալ: Եվ տվյալ երեխայի ընտանիքը պետական գործի են, աշխատում են համայնքապետարանում: Նման տիպի «փալասներին» դուրս ենք շպրտելու համակարգից: Ապշել էի, որ 7 տարեկան երեխան այդպես է խոսում, կանգնել եմ, դուռը բացել եմ և ասել՝ իջի, գնա չոլերի մեջը»,- պատմել է Սուրեն Թորոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր