Ուղիղ խոսք Ներքին 2 տարի առաջ - 18:30 08-08-2023

Աղջի Շողի՛կ, իջի հլը. լարված իրավիճակ ԾԻԳ-ում. ֆիրդուսցիները դժգոհ են

Ֆիրդուսիի բնակիչներն այսօր բողոքի ակցիա էին իրականացնում Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքի դիմաց։ Նրանք ցանկանում էին հանդիպել Երևանի քաղաքապետարանի ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Շողիկ Երանյանին։

Ոստիկաններն արգելեցին բնակիչների մուտքը քաղաքապետարանի մասնաշենք, իսկ Շողիկ Երանյանը նրանց հետ հանդիպման այդպես էլ չիջավ, ինչից հետո բնակիչների կրքերը բորբոքվեցին, և նրանցից մեկը սկսեց բղավել և ասել՝ աղջի Շողիկ, իջի հլը։

«Թող իջնի պատասխան տա իր անօրինականությունների համար։ Հունվարի 13-ին ոստիկանությանը ուղարկեցին մեր տները կոտրելու, հիմա նույնպես ուժ են ուզում կիրառել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց բնակիչը։

Քիչ հետո Ֆիրդուսցիներին տեղեկացրեցին, որ մի քանի բնակչի հետ Երանյանը կհանդիպի, բայց մի քանիսի հետ էլ հրաժարվել էր հանդիպել՝ ասելով, որ իրենց հարցերով նա չի զբաղվում։

Նշենք, որ Oragir.News-ի մուտքը քաղաքապետարանի մասնաշենք նույնպես արգելվեց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
21:47 Դրվագներ նորագույն սպառազինությամբ մարզումներից. ՊՆ
22:34 Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել
23:17 Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև
22:19 Wildberries-ը սկսել է առաջին վճարումները պահեստի վրա հարձակումից հետո
23:05 Դեպի Նուռնուսի ամառանոցներ տանող հատվածում 3-4 օր է՝ խմելու ջուրը տոննաներով թափվում ու կորում է
23:10 Հրաձգության Հայաստանի հավաքականը թիմային պայքարում աշխարհի չեմպիոն է
22:49 Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը 5 տարի է` չի աշխատում. մեղավորը նախագիծն է