copy image url
Ներքին Միտք 3 տարի առաջ - 15:33 05-06-2023

Այս նկարի էությունը Հայաստանում դեռ չեն հասկանում․ Ստեփան Դանիելյան

Միջազգայնագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կից հրապարակելով լուսանկար․

«Այս նկարի էությունը Հայաստանում դեռ չեն հասկանում:

Ինչ ենք մենք այստեղ տեսնում՝ քծնող ժպիտ ու արհամարհական սառը հայացք: Շատերը դա ընկալում են որպես եսասիրության բացակայություն, կամ այն բանի փաստում, որ Հայաստանի ղեկավար համարվող անձը փորձում է սիրաշահել Էրդողանին, որ Հայաստանի վտանգները, թեկուզ քծնանքի միջոցով, թեթևացնի:

Իրականում այս նկարն այլ երևույթի խորհրդանիշն է: 2020 թվականի պատերազմից հետո Հարավային Կովկասը ռուսական ազդեցության տարածքից վերածվել է ռուս-թուրքական ազդեցության տարածք, իսկ ՛՛ազդեցության տարածք՛՛ երևույթի հիմնական տարրերից մեկն այն է, որ նման զոնաներում ազդեցություն ունեցող երկրներն են որոշում, թե որ անձերն ու ուժերն են կարող գալ իշխանության, նաև՝ նրանք պետք է իրենց վրա որոշակի պարտավորություններ վերցնեն և այդ պարտավորությունների ընդունման ակտ պետք է կատարվի:

Այս նկարն ուղղակի ցուցադրում է վասալի ու սուզերենի (հենց ամենաուղիղ իմաստով) հանդիպում:

Վասալն ընդունում է խաղի կանոնները և ներկա է գտնվում սուզերենի թագադրման արարողությանը:
Վասալներն, իրենց հերթին, վասալության տարբեր աստիճան են ունենում: Այն, որ Էրդողանը հյուրի ցանկը հայտարարելու ժամանակ չի նշում Հայաստանի փոքրիկ դիկտատորի անունը, դա փաստում է նրա վասալության ցածր աստիճանը: Ավելի ցածր, քան մյուսներինն, ում անունները հայտարարվել է, սակայն նաև ընդունում է, որ ինքն էլ է նրա իշխանություն ունենալու երաշխավորը:

Նկարի մարդը գնացել է Էրդողանի մոտ իր իշխանության վկայագիրը (ֆարմանը) հաստատելու համար:

Սա էմոցիոնալ գրառում չէ, սա շատ սառը գլխով իրականության արձանագրում է, որը մեր հասարակությունը դեռևս չի կարողանում ընկալել»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ