copy image url
Ներքին 4 տարի առաջ - 18:42 05-09-2022

Ներկայիս Հայաստանում գոյություն չունեն քաղաքական գործընթացներ․ Ստեփան Դանիելյան

«Ներկայիս Հայաստանում գոյություն չունեն քաղաքական գործընթացներ, եկեք անկեղծ լինենք, ինքներս մեզ չխաբենք ու դա ֆիքսենք, առաջ գնալու համար:

Ինչ է նշանակում «քաղաքական գործընթաց»: Այս մասին գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը.

««Քաղաքական գործընթացը» հասարակական կազմակերեպված խմբերի մրցակցությունն է, ինչի համար պետք է լինեն.

1. ապագայի նախագծեր,
2. կազմակերպման վստահելի ֆորմատներ:

Հիմա այդ երկուսն էլ չկա, սակայն կա մրցակցություն, որն արտահայտվում է միմյանց դեմ սև PR իրականացնելով: Դա պատկերացնենք գազոնի տեսքով, երբ որևէ բույս գլուխը բարձրացնում է, մյուսները փորձում են այն կտրել, բերելով ընդհանուր հավասարության, հավասարություն առանց բովանդակության:

Պետություններն ու ազգերը քաղաքական նախագծեր են, և այդ նախագծերի կազմման գործընթացը հենց կոչվում է «քաղաքական գործընթաց», իսկ փախվստահություն ապահովող մեխանիզմների ու կանոնների վրա հիմնված կազմակերպություններն այն գործիքներն են, որոնք միջոցով այդ «քաղաքական գործընթացը» սկսում է նյութականանալ կոնկրետ գործերում:

Եզրակացությունը պետք է պարզ լինի, մեզ պետք են հանրությանն ապագայի նախագծեր առաջարկող, հանրային վստահություն վայելելու համար կոնկրետ մեխանիզմների հիման վրա գործող քաղաքական սուբյեկտներ, որոնք հանրության համար բաց են ու թափանցիկ, ունեն որոշումների ընդունման հստակ կանոններ»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ