«Շատ կարևոր է հասկանալ, թե մենք ինչպիսի երկրում ենք գտնվում։ Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ սահմանադրական կարգն այլևս գոյություն չունի, և չկան սահմանադրական ազատություններ։ Գործող վարչապետն ասում է՝ բոլորին սնանկացնելու եմ։ Հայաստանում չկա խղճի ազատություն, որովհետև գործող վարչապետն է որոշում՝ ով պետք է լինի Կաթողիկոս, և ով՝ ոչ։ Հայաստանում չկա անմեղության կանխավարկած. գործող վարչապետը հրահանգներ է տալիս՝ ում ձերբակալել, ում ոչ, ում ասֆալտին պառկեցնել, ով է պետական դավաճան, իսկ իրավապահ համակարգը կուրորեն կատարում է դա։
Ամենակարևորը՝ պետք է հասկանալ, որ Հայաստանում այլևս Սահմանադրություն չի գործում, և մեր հիմնական խնդիրը սահմանադրական իրավունքների վերականգնումն է»,- Կառավարության դիմաց՝ քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով բողոքի ակցիայի ժամանակ նշեց «Մայր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ստեփան Դանիելյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։