copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:00 02-06-2023

Արցախում մայիսի կեսերից սկսած օձերի հայտնաբերման վերաբերյալ կանչերն ավելացել են

Եղանակի տաքացման հետ պայմանավորված, նկատվում է սողունների ակտիվություն: Օձերը սկսում են տեղաշարժվել և փնտրելով թաքստոցներ, հաճախ մտնում են բնակելի տարածքներ: Շոգ եղանակային պայմաններում օձերը կարող են հանդիպել նաև աղբյուրների մոտ, նկուղներում, այսինքն` ստվերոտ վայրերում: Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Հաճախ, օրվա շոգ ժամերին, օձերը թաքնվում են թփերի, քարերի տակ, ժայռերի արանքում: Արշավականը կամ հողագործ գյուղացին չի նկատում և քայլելիս ոտքը դնում է օձի կողքին: Այս պարագայում խայթոցը օձի բնական արձագանքն է:

Հիմնականում օձերը զգուշացնում են իրենց ներկայության մասին՝ հանելով բնորոշ ֆշշոցը: Մասնագետները խորհուրդ են տալիս օձին տեսնելուց շատ դանդաղ հետդարձ կատարել, օձը ինքն է փախչում մարդուն տեսնելուց:

Օձերին բնակելի տներում գրավում են տնային կենդանիները, թռչունները: Նրանց համար կեր կարող է լինել նաև հավի ձուն։ Այսինքն՝ օձը նաև սնվելու նպատակով է բնակելի տարածք ներս մտնում։

Հանրապետության տարածքում մայիսի կեսերից սկսած, օձի հայտնաբերման վերաբերյալ կանչերն ավելացել են: Սողուններին նկատել են բնակելի տների ներսում, բակում, ավտոմեքենաների խցիկում, նաև՝ բաց տարածքներում: Ժամանակին փրկարար ծառայություն ահազանգելու և փրկարարների կողմից արագ արձագանքման ու համապատասխան գործողություններ իրականացնելու շնորհիվ, հաջողվել է խուսափել դժբախտ ելքով դեպքերից:

Մասնագետները օձի խայթոցից խուսափելու համար հորդորում են հետևել մի քանի պարզ կանոնների․
Եթե զբոսնում եք այնպիսի վայրերով, որտեղ օձերի առկայության հավանականությունը մեծ է, հագե՛ք երկարաճիտ կոշիկներ և ոչ սանդալներ կամ կտորից կոշիկներ: Վերցրե՛ք երկար փայտ՝ թփերը հրելու համար:

Եթե տեսնում եք օձին հարձակման դիրք ընդունած, ապա կանգնե՛ք և դանդաղ հետ քաշվե՛ք:

Եթե, այնուամենայնիվ, օձը խայթել է, տուժածին անհրաժեշտ է ցույց տալ շտապ բուժօգնություն: Առաջին հերթին արձակե՛ք վերնաշապիկի կոճակները, օձիքը և գոտին, կապե՛ք կծած վերջույթը: Ձեռքը վնասվելու դեպքում այն պետք է անշարժացնել այնպես, որ քայլելիս չշարժվի: Եթե վնասվել է ոտքը, պետք է պատրաստել ինքնաշեն պատգարակ, որպեսզի ոտքը լինի բարձրացված:

Տուժածին պետք է, որքան հնարավոր է շատ ջուր տալ, ապա պետք է տուժածին շտապ հասցնել մոտակա բժշկական հաստատություն, որտեղ նրան կներարկեն հակաօձային շիճուկ:

Առաջին բուժօգնության դեպքում հակացուցված է խայթոցի տեղը այրելը կամ կտրվածքներ անելը:

Ալկոհոլային միջոցների օգտագործումը կտրականապես արգելվում է, քանի որ այն ուժեղացնում է օձի թույնի ներծծումը և դրա թունավոր ազդեցությունը:

Սողունին հանդիպելիս ինքնուրույն քայլեր մի ձեռնարկեք, զանգեք 911 հեռախոսահամարին և փրկարարները հատուկ տեխնիկական միջոցներով օձին կտեղափոխեն անվտանգ տարածք:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը