Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:16 02-06-2023

Գյումրիի պատմական միջուկի շենք-շինություններ շատ հաճախ վերականգնվում են ճարտարապետական նորմերի խախտումներով․Սերգեյ Նազարեթյան

«Գյումրիի պատմական միջուկի կազմում ներառված շենք-շինություններ շատ հաճախ վերականգնվում են ճարտարապետական նորմերի խախտումներով, առանց շին թույլտվության կամ մինչև փաստաթղթային ձևակերպումներն պետական կառույցներում ավարտվում են, պատմական շենքերը փլուզման եզրին են հայտնվում»։

Երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանն է ահազանգում խնդրի մասին և խնդրի կարգավորման տարբերակին է անդրադարձել իր՝ համահեղինակային «Անհատական շինարարության իրականացման եւ վերահսկման կարգերը» գիրք-ուղեցույցում։

Երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանը իր ուսումնասիրություններն ու դիտարկումները մեկտեղել է «Անհատական շինարարության իրականացման և վերահսկման կարգերը» ուղեցույցում, որտեղ ներառված են բոլոր օրենսդրական կարգավորումները, քաղաքացիներին անհրաժեշտ ձևաթղթերի նմուշներն ու խախտումների հիմնական պատճառները: Շինարարական նորմերին գրեթե չեն հետևում հատկապես գյուղական բնակավայրերում, առաջնորդվում են հիմնականում շինարար-արհեստավորների խորհուրդներով:

«Երբ քաղաքապետարանի մասնագետների հետ զրուցում ենք, տեսնում ենք, որ մինչեւ երեք հարյուր քառակուսի մետր մակերեսով անհատական տներ կառուցելիս կա հիմնախնդիր՝ ձեւաթղթերի հետ կապված։ Մասնագետները պիտի ընկնեն, տարբեր տեղերից ճարեն ՀՀ կառավարության հաստատած ձեւաթղթերը։ Այդ նպատակով մենք այս գիրք-ուղեցույցում այդ ձեւաթղթերը տեղադրել ենք։

«Կումայրի» արգելոց-թանգարանում անգամ մինչեւ վերջերս կառուցապատելիս հաշվի չեն առնվել ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված պահանջները։ Կառավարության որոշմամբ սահմանափակված են բնակչի իրավունքները, հաշվի չեն առել, որ պատմաճարտարապետական կառույցները վերականգնելիս դրանք պետք է նախկին տեսքն ունենան։ Եթե մեկն ուզում է տուն կառուցել, կարող է այս այս գրքի միջոցով ընթացակարգերն իմանա, եւ պրոբլեմներից կազատվի»,-ասում է Սերգեյ Նազարեթյանը։

Նազարեթյանի խոսքով՝ ոմանք կարծում են, թե մասնավոր շինարարություն իրականացնելը հասարակ գործ է եւ այնքան էլ կարեւոր չէ կառուցապատման գործող կարգերի պահպանելը։ Սակայն երբ տների կառուցումից հետո հայտնվում են հիմքի, պատերի, ծածկի վնասվածքներ, պարզ է դառնում, որ ուշադրություն չեն դարձրել տարածքի երկրաբանական առանձնահատկություններին, կառուցել են առանց նախագծի կամ դրանից շեղումներով, չի ապահովվել շինարարության որակը։

Նշենք, որ ՀՀ տարածքի սեյսմիկ վտանգի գնահատման նորմ դարձած 8 քարտեզներով, սկսած 1937 թվականից, ժամանակի ընթացքում, վտանգի մակարդակը հիմնականում աճել է՝ 6-7 բալից հասել 9 բալ եւ ավելի։ Գործող 2020 թվականի նորմերով հանրապետության տարածքում առանձնացվում են երեք սեյսմիկ գոտիներ՝ 8 բալ, 9 բալ եւ 9-ից ավելի բալ վտանգի մակարդակներում։ Ընդ որում, 9 բալից բարձր վտանգի գոտու մակերեսը մեծ չէ եւ գերակշռում են 8 եւ 9 բալի սեյսմիկ գոտիները։ Կարեւոր է նշել նաեւ, որ ՀՀ մեծ քաղաքները՝ Երեւանը, Գյումրին եւ Վանաձորը գտնվում են 9 բալանոց գոտում։ Այս պատճառով մինչեւ 2020 թվականին կառուցված նախկին պետական շենքերի մեծ մասը նախագծվել եւ կառուցվել է ցածր սեյսմիկ վտանգի հաշվառումով։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից