copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:41 24-05-2023

ԿԳՄՍ-ն չի տիրապետում իրավիճակին․ Շիրակի մարզի դպրոցներում ակտիվորեն փող են հավաքում

Օրերս Oragir.News-ը ԿԳՄՍ նախարարությունից հետաքրքրվել էր, թե այս տարի երբ է լինելու «Վերջին զանգը»։ Ի պատասխան մեր հարցադրմանը՝ նախարարությունից արձագանքել են, որ «Վերջին զանգ» հասկացություն չկա, կա «Վերջին դաս» հասկացություն։

Չնայած ԿԳՄՍ-ի հայտարարությանը՝ Գյումրիի որոշ դպրոցներ ուղղակիորեն շրջանցում են ԿԳՄՍ-ի որոշումը և կարևորություն են տալիս ավանդույթի ուժ ստացած ճոխություններին։

Ըստ շրջանառվող լուրերի՝ Գյումրիի մի շարք դպրոցներում ավարտական դասարաններում դրամահավաք է սկսվել, որը ի դեպ ամեն դպրոցի համար տարբեր է․ այն կախված դպրոցի «էլիտարությունից»։

Մեր տեղեկություններով՝ Գյումրիի թիվ 32 դպրոցում հավաքում են 50.000 դրամ, թիվ 27 դպրոցում՝ 60.00դրամ, թիվ 21 դպրոցում՝ 70.000, թիվ 11 դպրոցում՝ 60.000 դրամ,թիվ 15 դպրոցում՝ 60.000 դրամ, թիվ 23 դպրոցում՝ 60.000դրամ։

Ի դեպ, դպրոցներից ասում են, որ դա աշակերտների ցանկությունն է, իրենք են ուզում այդ օրը տոն դարձնել։Մի խոսքով՝ ինչ անում են, երեխեքի համար են անում։

Ի դեպ այս ամենը պատկան մարմինների քթի տակ է կատարվում, բայց իրենք ինչպես միշտ տեղյակ չեն, իրենց ականջին էլ են շշուկներ հասել, ուսումնասիրում են։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ