Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 18:15 30-09-2025

ԳՇ պետը կա՛մ ճնշման տակ է, կա՛մ չի տիրապետում իրավիճակին

Երեկ Պաշտպանության նախարարության մոտ ավելի քան 7 ժամ տևած ակցիայի հետո Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն ի վերջո ընդունել է անհետ կորած զինծառայողների հարազատներին։

Հանդիպման մասնակից, 44-օրյա պատերազմում անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը՝ Արսեն Ղուկասյանը Oragir.News-ին հայտնեց, որ ԳՇ պետի հետ հանդիպումն արդյունք չի տվել։

Դիտարկմանը, թե նախարարությունում հերթական անգամ անգամ փափուկ բա՞րձ են դրել անհետ կորածների հարազատների գլխի տակ՝ Արսեն Ղուկասյանը պատասխանեց, որ Գլխավոր շտաբի պետը կա՛մ չի տիրապետում իրավիճակին, կա՛մ էլ տիրապետում է, բայց գտնվում է ճնշման տակ և չի կարողանում խոսել։

Տեղեկացանք նաև, որ ԳՇ պետը խոստացել է անձամբ ուսումնասիրել գործը՝ պարբերաբար կազմակերպելով հանդիպումներ անհետ կորած զինծառայողների ծնողների հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը