copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:14 26-10-2024

Ես արձակուրդի մեջ եմ, իրավիճակին չեմ տիրապետում. ՔՊ-ական գյուղապետը` ՊՎԾ ստուգման մասին

Վերջերս Oragir.News-ը անդրադարձել էր Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Բայանդուր գյուղի բնակիչներից մեկի Շողիկ Բադեյանի բողոքին։ 48-ամյա կինը հայտնում էր, որ իրենց գյուղի ՔՊ-ական վարչական ղեկավարը Բայանդուրը վերածել է ընտանեկան բիզնեսի։

Բայանդուրի մանկապարտեզում, դպրոցում աշխատում են Բաբկեն Սաղաթելյանի ազգականները և նրա հետ փոխկապակցված այլ անձինք։ Բայանդուրցի կինը պահանջում է վերանայել Բաբկեն Սաղաթելյանի նշանակումները, որովհետև նրա նշանակած կադրերը, ըստ մեր զրուցակցի՝ ոչ կոմպետենտ են։ Մեր անդրադարձից մոտ մեկ ամիս անց Բայանդուրի գյուղապետարանում ՊՎԾ-ից ստուգումներ են անցկացվում։

Փորձեցինք տեղեկության վերաբերյալ մեկնաբանություն ստանալ ՔՊ-ական գյուղապետ Բաբկեն Սաղաթելյանից։

«Ես արձակուրդի մեջ եմ, չեմ տիրապետում գյուղապետարանի շենքում ինչ է կատարվում, կներեք ձեզ չեմ կարող օգնել»,-Oragir.News-ի հետ զրույցում նշեց Բաբկեն Սաղաթելյանը։

Շողիկ Բադեյանն էլ նշեց, որ ինքն էլ է իմացել ստուգումների մասին, ավելին գյուղապետի թույլ տված ապօրինությունների վերաբերյալ նամակ է ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասում է` առանձնապես ակնկալիքներ չունի, բայց պատասխանից կախված պարզ կլինի նաև իր հետագա անելիքները։

Հիշեցնենք որ ՔՊ-ական գյուղապետը կնոջը, քրոջը, քրոջ տեգոր կնոջը և որոշ ազգականների նշանակել է գյուղի մանկապարտեզում դայակ, բուժքույր, դաստիարակ, գյուղի դպրոցում էլ են Սաղաթելյանի բարեխոսությամբ նմանակումներ եղել։ Երեկ էլ հայտնել էինք, որ ՊՎԾ-ն ստուգումներ է իրականացրել Շիրակի մարզպետի աշխատակազմում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում