copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:59 24-05-2023

Փաշինյանը չէ, ով ուզում է լինի, մենք Ազատամուտից դուրս չենք գա․ բնակիչ

Ուղիղ 2 տարի առաջ՝ 2021 թվականի մայիսին, բազմաթիվ փորձագետներ ահազանգում էին, որ Հայաստանի դե ֆակտո իշխանությունները, ըստ էության, ստորագրելու են կապիտուլյացիոն 2-րդ փաստաթուղթը, որի հետևանքով Տավուշի մարզի Ոսկեպար, Կիրանց, Ազատամուտ և Կայան գյուղերը, ինչպես Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղը, կիսվելու են, իսկ Այգեհովիտ և Դիտավան գյուղերը հայտնվելու են թշնամու սահմանից ընդամենը 300-500 մետր հեռավորության վրա։

Այս հայտարարություններից 2 տարի անց՝ 2023 թվականի մայիսի 22-ին, Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս հրավիրեց և հայտարարեց, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86․600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը, որի մեջ ներառված են ոչ միայն Արցախը, այլև Հայաստանի տարածքում գտնվող, այսպես կոչված, անկլավները։

Oragir.News-ն այսօր զրուցել է Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի բնակիչ, 66-ամյա Ալվարդ Ավետյանի հետ: Շուրջ 50 տարի Ազատամուտում բնակվող կինը լսել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը և անհանգստացել․

«Ես Նիկոլ Փաշինյանի դեմ ոչինչ չունեմ, բայց նաև չեմ ընդունում, այսպես կոչված, անկլավները Ադրբեջանին հանձնելու որոշումը, բացասական կարծիք ունեմ դրա վերաբերյալ։ Փաշինյանը կոնկրետ Ազատամուտի անունը չհնչեցրեց, բայց մենք գիտենք՝ խոսքը որ գյուղերի մասին է, ես չեմ ուզի, որ Ազատամուտից թեկուզ մի թիզ ընկնի սահմանից այն կողմ։ Ճիշտ է՝ այն ժամանակ հայերն ու ադրբեջանցիներն իրար հետ ապրել են, բայց հիմա՝ չէ, հիմա՝ չէ։ Փաշինյանը չէ, ով ուզում է լինի, մենք Ազատամուտից դուրս չենք գա»։

Հարցին՝ այս պահին ինչ տրամադրություններ են գյուղում, տիկին Ալվարդն ասաց, որ մարդիկ իրենց առօրյա աշխատանքով են զբաղված, համենայն դեպս գյուղը չեն լքում․

«Գյուղում տրամադրությունները վատ են, այս խառնաշփոթ վիճակը շատ է անհանգստացնում մեզ, բայց մարդիկ շարունակում են այստեղ ապրել, աշխատել, դուրս գալու մտադրություն չունեն։
Ինչ էլ լինի, ես իմ տնից դուրս չեմ գա, կմեռնեմ, բայց իմ տան մեջ կմեռնեմ, դուրս չեմ գա»։

Նարեկ Խաչատրյան

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը