Ներքին 1 ամիս առաջ - 11:35 30-05-2026

Խաղաղությունն անխուսափելի է, բայց մենք չենք կարող ու չենք ուզում ընկերներ լինել. Նարեկ Կարապետյան

Խաղաղությունն անխուսափելի է, ուղղակի մենք կլինենք նորմալ հարևաններ, բայց չենք լինի ընկերներ և չենք ուզում լինել ընկերներ, որովհետեւ մենք ունենք անցյալ և իրենց էլ լավ գիտենք։

Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, ասուլիսի ժամանակ նշեց «Ուժեղ Հայաստանի» ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։

«Միակ բանը, որ մեր անցյալից մեզ մնացել է, դասերն է, որոնք չենք քաղում։ Մի բան են մեծերը մեզ սովորեցրել, մի բան է մեզ պատմությունը սովորեցրել, և այդ դասը փոքրիկ ինչ-որ խումբ մերժում է: Նրանց բոլոր նորարարական մտքերը կոլապսի բերեցին», - ասաց նա։

Նարեկ Կարապետյանն անդրադարձավ նաև հարցին, թե ինչու «Ուժեղ Հայաստանի» ընտրական ցուցակում չկան Արցախի քաղաքական գործիչներ, նշելով, որ նրանց թեկնածության հետ կապված անձնագրային խոչընդոտ կա։

«Նախ՝ նրանց թեկնածության հետ կապված անձնագրային խոչընդոտ կա, և հետո՝ Արցախի մեր հայրենակիցները դատարանով արդեն հաղթել են դատը, որ իրավունք ունեն ընտրության մասնակցելու։ Այսինքն, եթե մինչև հունիսի 7-ը դիմում են դատարան, դատարանը պետք է թույլ տա» - պարզաբանեց Կարապետյանը։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում