Ներքին Տեսանյութ 1 շաբաթ առաջ - 19:17 10-07-2026

Սաղ քաղաքով կֆռռանք, մինչև տուն կհասնենք. գյումրեցիները դժգոհ են

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Նախորդ տարվա սեպտեմբերից մեկնարկած Գյումրիի Շիրակացի փողոցի հիմնանորոգման աշխատանքները դեռևս չեն ավարտվել, իսկ դրանց ավարտի հստակ ժամկետներն առայժմ հայտնի չեն։

Երկարատև շինարարությունն արդեն լրջորեն ազդում է բնակիչների առօրյայի վրա՝ առաջացնելով երթևեկության դժվարություններ և դժգոհություն։

Փողոցի փակ լինելու պատճառով վարորդներն ու բնակիչները ստիպված են շրջանցիկ ճանապարհներով հասնել իրենց տներ կամ աշխատանքի։ Նրանց խոսքով՝ ամեն օր ստիպված են երկար ճանապարհ անցնել՝ խցանումների ու երթևեկության սահմանափակումների պայմաններում։

«Սաղ քաղաքով կֆռռանք, մինչև տուն կհասնենք»,– Oragir.News-ի հետ զրույցում դժգոհում են գյումրեցիները՝ նշելով, որ շինարարության ձգձգումը դարձել է ամենօրյա խնդիր։

Մինչ բնակիչները պահանջում են հստակ ժամկետներ և արագ ավարտ, շինարարությունն իրականացնող կողմը վստահեցնում է, որ աշխատանքներն ընթանում են նախատեսված ընթացքով, իսկ առաջացած անհարմարությունները շուտով կվերանան։

Մանրամասները` տեսանյութում:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը