copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:47 18-10-2021

ՀՀ կառավարությունը հաստատել է Արցախից տեղահանված կամ բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու որոշումը

ՀՀ կառավարությունն այսօր գրավոր ընթացակարգով որոշում է կայացրել, որով հաստատել է 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին տրամադրվող դրամական օգնության տրամադրումը ևս 4 ամսով երկարաձգելու մասին։

Որոշումը հրապարակվել է գործադիր մարմնի կայքում։

Կառավարության հաշվարկով` այդ նպատակով ամեն ամիս բյուջեից կհատկացվի լրացուցիչ 1 401 075 դրամ, իսկ 4 ամսվա համար` 5 604 300։

Աջակցություն կստանան ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի տարածքում բնակվող, անօթևան դարձած արցախցիները։

Երեխաներին, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց կտրամադրվի 50 000-ական դրամ, 18 տարեկանից բարձր այլ շահառուներին` 25 000 դրամ։

Բանն այն է, որ արցախցիներին տրամադրվող աջակցության մասին նախկին որոշման ժամկետն ավարտվել է 2021-ի սեպտեմբերին, ինչով էլ պայմանավորված է որոշման ժամկետը երկարացնելու մասին նոր որոշման ընդունումը։

Աջակցությունը նախատեսվում է սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների համար, բայց քանի որ որոշումն ընդունվում է արդեն հոկտեմբերին, շահառուները սեպտեմբերի գումարները կստանան հետադարձ ուժով:

Կառավարության որոշման մեջ նշված է` Հայաստանում ու Արցախում 36 588 արցախցի կա, որոնք տեղահանվել են ու տուն կորցրել։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում