copy image url
Ներքին Միտք 3 տարի առաջ - 19:24 21-05-2023

Ծանր աղետը ուր որ է կտեղա վերից, թողեք Ձեր ամբիցիաները, միավորվեք Հայոց աշխարհի հարատևման․ Լևոն Ջավախյանի կոչը

Հայ արձակագիր Լևոն Ջավախյանը հրապարակել է կոչ՝ ուղղված Լևոն Տեր֊Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Ամենայն Հայոց Հայրապետ Գարեգին երկրորդին, Կիլիկիո Կաթողիկոս Արամ Վեհափառին, Հայոց ազդեցիկ կուսակցական և ոչ կուսակցական դեմքերին, մտավորականությանը, հայ հասարակայնությանը։

«Կոչ ընդհանրական

Դիմում եմ Անկախ Հայատանի առաջին նախագահ` Լևոն Տեր֊Պետրոսյանին, երկրորդ նախագահ` Ռոբերտ Քոչարյանին, երրորդ նախագահ` Սերժ Սարգսյանին, Ամենայն Հայոց Հայրապետ Գարեգին երկրորդին, Կիլիկիո Կաթողիկոս Արամ Վեհափառին, Հայոց ազդեցիկ կուսակցական և ոչ կուսակցական դեմքերին, մտավորականությանը, Համայն հայ հասարակայնությանը...

Սև ամպեր են կուտակվել Հայոց ավետյաց Երկրի վրա, ամպերից էլ սպառնալից, թուխպ ու գորշ ուժեր են իշխում մեր գլխավերևում, արհավիրքը ծեծում է մեր դռները, ծանր աղետը ուր որ է կտեղա վերից և վարից, աջից ու ձախից, թողեք ձեր տարաձայնությունները, թողեք Ձեր ամբիցիաները, խելք֊խելքի տվեք, ձեռք֊ձեռքի տվեք, միավորվեք հանուն Սրբության Սրբոցի` Հայոց աշխարհի հարատևման, Հայոց անկախության և պետականության գոյության համար.... Բռնությունն ու լկտիությունն այլևս սահման չունեն...

Գործելու ժամանակն է...

Մի թողեք, որ հայ ժողովուրդը արժանապատվությունից զուրկ խարխափի ստրկության զնդանում...

Վաղը ուշ կլինի... Վաղը կարող է և չլինի...

21.5.23թ.»,- գրել է Ջավախյան։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել