copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 15:00 18-05-2023

Ստամբուլի հացահատիկային համաձայնագիրը ևս երկու ամսով երկարաձգվել է. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ստամբուլի հացահատիկային համաձայնագիրը երկարաձգվում է ևս երկու ամսով։ Ինչպես փոխանցում են թուրքական լրատվամիջոցները, այս մասին Էրդողանն ասել է իր գլխավորած Արդարություն և զարգացում կուսակցության պատգամավորներին հղած ուղերձում։

Էրդողանը շեշտել է, որ 2022 թվականի հուլիսի 22-ին կնքված հացահատիկի համաձայնագրի ժամկետը լրանում էր մայիսի 18-ին։ Նրա խոսքով՝ ռուսական և ուկրաինական կողմերի աջակցությամբ որոշում է կայացվել համաձայնագիրը երկարաձգել ևս երկու ամսով։

Թուրքիայի առաջնորդը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ այս հարցում թուրքական նախաձեռնություններին աջակցելու համար, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ արդյունավետ համագործակցության համար, իսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ գործընթացում ներդրման համար։ Նա խոստացել է, որ իր երկիրը կգործադրի բոլոր ջանքերը գործարքն ավարտին հասցնելու համար։

Վերջինս նաև ընդգծել է, որ Մոսկվան Անկարային երաշխավորել է, որ Նիկոլաևի և Օդեսայի նավահանգիստներում շրջափակված թուրքական նավերի տարհանման հարցում բոլոր խոչընդոտները կվերացվեն։

Ավելի ուշ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հաստատել է գործարքի երկարաձգման վերաբերյալ տեղեկությունը։ Գերատեսչությունից նաև հայտնել են, որ դրա իրականացման շուրջ բոլոր խեղաթյուրումները պետք է հնարավորինս արագ շտկվեն։

Սևծովյան հացահատիկի նախաձեռնությունը, որը ստորագրվել է 2022 թվականի հուլիսի 22-ին Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների կողմից, ենթադրում է ուկրաինական հացահատիկի, սննդի և պարարտանյութի արտահանում Սև ծովով երեք նավահանգիստներից, այդ թվում՝ Օդեսայից։ Համաձայնագիրը վերջին անգամ երկարաձգվել էր 2023 թվականի մարտի 18-ին 60 օրով՝ մինչև մայիսի 18-ը։



Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի

Ձեզ գուցե հետաքրքրի