Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 20:00 17-05-2023

Բրյուսելյան հանդիպումը կառուցողական և իրական արդյունքներ չի տվել․ Զախարովա

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կարծում է, որ Բրյուսելում Եվրամիության խորհրդի նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայացած հանդիպումը կառուցողական և իրական արդյունքներ չի տվել։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Զախարովան ասել է իր ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ՝ մեկնաբանելով մայիսի 14-ին Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումը։

Մարիա Զախարովայի համոզմամբ՝ Եվրամիությունը փորձում է խափանել օրակարգը, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցությունների համատեքստում ինչ-որ արդյունքներ վերագրել, սակայն այդ արդյունքները դեռևս չկան։ Նա հերթական անգամ պնդել է, որ ո՛չ Եվրամիությունը, ո՛չ ԱՄՆ-ն չեն ցանկանում հիշատակել հիմնարար փաստաթղթերն ու խաղաղ որոնք մշակվել են Ռուսաստանի մասնակցությամբ և սկսել են իրագործվել եւ արդյունքներ տալ:

«Տրամաբանությունը, որ ոչ ոք իրավունք չունի առաջնահերթության, միանգամայն արժանի դրական գնահատականի, բացի բացառիկությունից, ամբողջ միջնորդությունը դարձնում է ոչ թե միջնորդություն, այլ ավելի շատ ապակառուցողական գործունեություն»,- հայտարարել է նա։

Ռուս պաշտոնյան ընդգծել է, որ բանակցությունները կարելի է անվանել այնպես, ինչպես ցանկալի է, սակայն գործնական քայլեր դեռևս չեն նկատվում։

«Այստեղից էլ բխում է Մոսկվայի աջակցությամբ մշակվածը հիշատակելու ցանկության բացակայությունը։ Դա չի նշանակում, որ մենք ըստ արժանվույն չենք գնահատի այն քայլերը, որոնք իսկապես կհանգեցնեն ինչ-որ կառուցողական արդյունքների։ Միշտ, երբ ստացվում է ինչ-որ ճիշտ քայլ անել, որը տանում է դեպի կարգավորում, հանդարտեցում, Ռուսաստանը նշում է դրական միտումը։ Առայժմ գնահատելու ոչինչ չկա, առայժմ տեսնում ենք օրակարգը խափանելու, ինչ-որ արդյունքներ վերագրելու բացահայտ ցանկություն»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ