copy image url
Ներքին 4 տարի առաջ - 09:45 24-05-2022

Բրյուսելյան հանդիպումը խայտառակություն է հայ ժողովրդի պատմության մեջ. Արմեն Աշոտյան

Ամիսներ շարունակ մենք ահազանգում ենք, որ Նիկոլ Փաշինյանը հանձնում է Արցախը Ադրբեջանին, իսկ Հայաստանը՝ Թուրքիային։ Մենք բերում էինք ձեզ ապացույցներ, վերլուծություններ, և ահա 2 օր առաջ Բրյուսելում դավաճան Նիկոլը և Արարատը համաձայնել են շարունակել մի գործընթաց, որի արդյունքում Արցախի ապագան դրված է հարվածի տակ, որի արդյունքում Հայաստանը զրկվելու է ինքնիշխանությունից։ Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, ԱԳՆ շենքի մոտ «Դիմադրության» շարժման ակցիայի ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Բրյուսելյան հանդիպումը խայտառակություն է հայ ժողովրդի պատմության մեջ, բոլոր այն մարդիկ, որոնք սպասարկել են ու սպասարկում են դավաճանին, խարանով դաջվելու են իրենց գերդաստաններով՝ որպես դավաճանների գերդաստաններ»,-հայտարարեց Աշոտյանը:

Նշենք, որ «Դիմադրության» շարժման մասնակիցներն այսօր՝ մայիսի 24-ի վաղ առավոտյան, հավաքվել են Ֆրանսիայի հրապարակում, որտեղից երթ է սկսվել Երեւանի փողոցներով: Ցուցարարները հասել են ԱԳՆ շենքի մոտ եւ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի կոչով շրջափակել շենքի բոլոր մուտքերը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ