copy image url
Սպորտ 3 տարի առաջ - 18:57 17-05-2023

«Փյունիկը» Եղիշե Մելիքյանի անունից ներողություն է խնդրել

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պաշտոնական հայտարարություն է տարածել․

«Հարգելի՛ ֆուտբոլային հանրություն,

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի անունից ափսոսանք ենք հայտնում ու ներողություն խնդրում Աբովյանի քաղաքային մարզադաշտում Հայաստանի Fastex Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Նոա»-«Փյունիկ» խաղում տեղի ունեցած միջադեպի համար։

Գաղտնիք չէ, որ «Փյունիկ ՖԱ»-ի փիլիսոփայության ու արժեքների հիմքում առաջին հերթին ընկած է հարգանքը մրցակիցների նկատմամբ։ Սա է պատճառը, որ մեր ակումբը հասկանում է, որ նման երևույթները ֆուտբոլում չեն կարող տեղ ունենալ։

Քաջ գիտակցում ենք, որ մենք՝ որպես Հայաստանի գործող չեմպիոն, չպետք է թույլ տանք, որպեսզի նման դեպքերն ունենան շարունակական բնույթ:

Սա պատշաճ առիթ է ևս մեկ անգամ հիշեցնելու բոլորին, որ չնայած ֆուտբոլի էմոցիոնալ կողմի, մենք պարտավոր ենք անդավաճան մնալ այս մարզաձևի ամենակարևոր օրենքին՝ հարգանքին:
Հուսով ենք, որ հայկական ֆուտբոլի և ոչ մի երկրպագու այլևս ականատես չի լինի նմանատիպ միջադեպի և կվայելի այս տեսարժան խաղի յուրաքանչյուր րոպեն:

Բոլորին մաղթում ենք ամուր նյարդեր մրցաշրջանի այս կարևորագույն շրջանում»,- գրված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ