copy image url
Սպորտ 5 ամիս առաջ - 22:05 29-03-2026

Ներողություն եմ խնդրում մեր երկրպագուներից. Եղիշե Մելիքյան

​Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հետխաղային մամուլի ասուլիսի ընթացքում կիսվել է Բելառուսի ընտրանու դեմ կայացած ընկերական խաղի տպավորություններով։

«Մրցակցին շատ լավ էինք վերլուծել, և նրանց խաղում մեզ համար անակնկալներ չեղան։ Մենք գիտեինք Բելառուսի հավաքականի հնարավորությունները։ Կարող եմ ասել, որ մեր ընտրած խաղաոճն աշխատում էր թե՛ պաշտպանական, թե՛ միջին և թե՛ հարձակման գծերում՝ թույլ տալով շատ դրվագներում հաղթող դուրս գալ»,- նշել է Մելիքյանը։

Խոսելով պարտության պատճառների և բացթողումների մասին՝ մարզիչն ափսոսանքով փաստել է, որ ճակատագրական երկու դրվագներում հայ ֆուտբոլիստներին չբավականացրեց վճռականությունն ու բնավորությունը մենապայքարներում։ Նա նաև անդրադարձել է հարվածների արդյունավետության խնդրին՝ նշելով, որ թիմի կատարած 10-15 հարվածներն անցել են դարպասից բարձր, ինչը որակի պակասի մասին է վկայում։ Մելիքյանն անկեղծացել է՝ դաշտում ակնհայտորեն զգացվում էր հավաքականի առաջատարներից մեկի՝ Էդուարդ Սպերցյանի բացակայությունը։

​«Արդյունքը տխրեցնում է, բայց տղաների կատարած աշխատանքից ես գոհ եմ։ Ներողություն եմ խնդրում մեր երկրպագուներից չհաղթելու համար, սակայն ուզում եմ հավաստիացնել՝ մենք ճիշտ ուղու վրա ենք։ Այս տղաների աչքերում կրակ կա և հանուն սեփական ազգի խաղալու հսկայական ցանկություն։ Հավաքականում լուրջ փոփոխություններ են սկսվել, իսկ դրա համար մեզ անհրաժեշտ են ժամանակ, համբերություն և տքնաջան աշխատանք։ Ես լավատես եմ»,- եզրափակել է Եղիշե Մելիքյանը։

Հիշեցնենք՝ Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը տարվա առաջին խաղում պարտություն կրեց։ Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն ընկերական խաղում մրցեց Բելառուսի հավաքականի հետ, որը հաղթեց 2:1 հաշվով։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ