copy image url
Միտք Ներքին 3 տարի առաջ - 09:10 11-05-2023

Ադրբեջանն ապատեղեկատվությամբ փորձում է «հիմնավորել» իր հարձակումը․ Տիգրան Աբրահամյան

Հարձակման նախապատրաստությունն արդեն մեկ ամսից ավելի է ինչ տարվում է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Սոթքի ուղղությամբ մարտերի հետևանքով ՀՀ ՊՆ-ն հայտնում է 3 վիրավորների, իսկ ադրբեջանցիները` 1 կորստի ու մեկ վիրավորի մասին:

Ադրբեջանը ինտենսիվ ապատեղեկատվություն է դաշտ լցնում` փորձելով «հիմնավորել» իր հարձակումը, սակայն սրա նախապատրաստությունն արդեն մեկ ամսից ավելի է ինչ տարվում է», - գրել է նա:

Ավելի վաղ նա մեկ այլ գրառում էր արել՝ նշելով, որ Ադրբեջանը հերթական ագրեսիան է հրահրում` այս անգամ Սոթքի ուղղությամբ, մեր զինծառայողները պաշտպանական գործողություններ են իրականացնում` թշնամու առաջխաղացում թույլ չտալու համար:

Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր հայկական կողմը կիրառում է իրանական անօդաչու թռչող սարքեր, չի համապատասխանում իրականությանը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը