copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:34 03-05-2023

Վարդապետյանը, Ալեն Սիմոնյանին պաշտպանելու համար հղում է անում չգործող իրավակարգավորումների

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գերլ է.

«Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին պաշտպանելու համար հղում է անում չգործող իրավակարգավորումների

Մեկ ամիս առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպի առթիվ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։

Այս ընթացքում տիկին Վարդապետյանը, որպես Հայաստանում քրեական արդարադատության մարմինների անաչառության փաստարկ, հասցերց մի քանի անգամ ԱԺ ամբիոնից հիշատակել մեր այդ դիմումի մասին (անգամ ավելին, տիկին Վարդապետյանը նաև մեզ վերագրեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննսիայնի մասին հաղորդման ներկայացումը, թեև մենք նման հաղորդում չեն ներկայացրել):
Եվ ահա, այժմ, տիկին Վարդապետյանը, հղում անեով չգործող իրավակարգավորումների, պնդում է, որ Ալեն Սիմոնյանի գործողություններում հանցակազմ չկար:

Այստեղ, միանգամից, երկու մանիպուլացիա կա՝
Նախ, նոր քրեադատավարական օրենսգրքով, քրեական վարության նախաձեռնելու համար հանցակազմի առկայությունը չի ստուգվում, ստուգվում է, թե արդյո՞ք հաղորդման մեջ դիմումումատուն խոսում (և ոչ ապացուցվում) է այնպիսի արարքի մասին, որին ողջամտորեն կարող է տրվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական: Փաստական հանգամանքները (այդ թվում՝ Ալեն Սիմոնյանի մոտ խուլիգանական դրդապատճառների առկայությունը) ստուգելու համար պետք էր նախ վարույթ նախաձեռնել, ինչը, ինչպես տեսնում եք, չի արվել: Չէր կարող իրավապահ մարմինը պարզեր Ալեն Սիմոնյանի գործողություններում խուլիգանական դրդապատճառների առկայությունը կամ բացակայությունը՝ առանց քրեական վարույթի նախառենման:

Երկրորդ՝ վճռաբեկ դատարանի 2012 թվականի որոշումը վերաբերվում է հին՝ 2003 թվականի քրեական օրենսգրքում խուլիգանության դիսպոզիցիայից, որով, իրոք շատ բարձր շեմ էր դրվում արարքը խուլիգանություն որակելու համար: Սակայն 2021 թվականից Հայաստանում գործում է նոր քրեական օրենսգիրքը, որով այդ շեմը էապես իջեցվել է ու վճռաբեկ դատարանի 2012 թվականի որոշումը՝ հասարակական կարգի խախտումը որպես պարտադիր պայման լինելու մասով այլևս չի կարող կիրառվել:

Մասնավորապես, եթե նախկինում Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելն էր, որն արտահայտվել էր հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով (և վճռաեկ դատարանն էլ ասել էր, որ պետք է լիննեն խուլիգանական դրդապատճառներ և հասարակական կարգի խախտում), ապա այժմ, նոր քրեական օրենսգրքով, բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը, որն արտահայտվել է անձին ստորացնելով (նույնիսկ եթե հասարակական կարգ չի խախտվել), արդեն իսկ խուլիգանություն է համարվում:

Գլխավոր դատախազությունում, բնականաբար, այսքանը հասկանում են: Եվ իրոք ցավալի է տեսնել, որ գլխավոր դատախազը երկու տարի է ուժը կորցրած իրավակարգավորումներ վկայակոչելով արդարացնում է քաղաքացու դեմքին թքող ԱԺ նախագահին:

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» դատական կարգով վիճարկելու է քրեական վարույթ չնախաձեռնելու որոշումը, քանի որ մեր դիմումի և թքելուց տուժած քաղաքացու պատմածի մեջ հստակ նկարագրված է արդեն երկու տարի է գործող քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածով նախատեսված արարք»:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել