copy image url
Խոսք Ներքին 3 տարի առաջ - 11:07 28-04-2023

Հակառակորդի նկատմամբ առավելություն ստանձնելու ուղղությամբ աշխատանք է տարվում. Էդվարդ Ասրյան


Միանշանակ բարձր եմ գնահատում ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքը Հայաստանում: Այս մասին Ջերմուկում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը:

«Բոլոր առաջացած հարցերը, խնդիրները լուծում ենք պատշաճ մակարդակով: Առաջին հերթին մենք ստանձնում ենք նրանց ռազմական անվտանգության ապահովումը ինչպես տեղանքում աշխատելու, այնպես էլ երթեւեկությունների ժամանակ, եւ նաեւ մեր առջեւ դրված մյուս հարցերի շուրջ համագործակցում ենք: Եռամսյա ժամկետում մեր աշխատանքի արդյունքով ես նաեւ դիտորդական առաքելությամբ պայմանավորված կարող եմ ասել, որ իրենք իրենց առջեւ դրված խնդիրը կատարում են»,-ասաց ԳՇ պետը:

Դիտարկմանը, որ հայտնի դարձավ, որ ԵՄ առաքելությունը տեղեկություններ է փոխանցում Ադրբեջանին իր պարեկության վերաբերյալ, արդյոք դա մտահոգիչ չէ մեզ համար, Ասրյանը պատասխանեց. «Նման աշխատանքների իրականացումը Զինված ուժերի գործառույթներից դուրս են, եւ այդ տեղեկատվությանը չեմ տիրապետում»:

Ասրյանն ասաց՝ սահմանային իրադրությունը ներկա դրությամբ գնահատում է հարաբերականորեն կայուն, բայց Սյունիքի, Գեղարքունիքի ուղղություններում գրանցվում են հրադադարի ռեժիմի խախտումներ:

«Ընդ որում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման նպատակը միշտ իրավիճակը լարված պահելն է, բայց մեր կողմից գտնվում է հսկողության տակ»,-ասաց նա:

Հարցին, թե ինչպիսին է իրադրությունը Տեղ գյուղի հատվածում, արդյոք հնարավոր է եղել ադրբեջանցիներին հետ մղել մեր տարածքներից, ԳՇ պետը պատասխանեց. «Տեղի ուղղությամբ, այո, հակառակորդի հետ Հայաստանի զինված ուժերը արդեն իսկ գտնվում են շփման պայմաններում, ունենք նաեւ ստեղծված մեր առաջնագիծը, դիրքային համակարգը, կատարելագործում ենք, բարելավում ենք, օր օրի իրականացնում ենք համապատասխան աշխատանքներ էլ ավելի բարելավելու հակառակորդի նկատմամբ որոշ ուղղություններում նաեւ առավելություն ստանձնելու ուղղությամբ: Մյուս հատվածներում զինված ուժերը իրենց առջեւ դրված խնդիրները կատարում են»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի