copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:33 21-10-2022

Կապանում հյուպատոսության բացմամբ Իրանը թուրք-ադրբեջանական տանդեմին հայտնեց, որ լուրջ է տրամադրված Սյունիքի հարցում․ փորձագետ

Իրանի արտգործնախարարի այցը Հայաստան բավականին հրատապ էր։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց իրանագետ Գարիկ Միսակյանը։ Նա դա բացատրում է նրանով, որ այցը տեղի ունեցավ հայտարարությունից անմիջապես հետո։

«Երևի թե այցի կարևորագույն իրադարձությունն այսօր Կապանում Իրանի հյուպատոսության բացման արարողությունն է, որին նաև մասնակցում է Իրանի Արտաքին Գործերի նախարարը։ Հյուպատոսությունը բացելու համար Իրանի արտգործնախարարի՝ Հայաստան կատարած այցը հյուպատոսության կարևորությունը շեշտող ևս մեկ քայլ է»,- ասաց փորձագետը։

Ըստ իրանագետի՝ հյուպատոսարանը հայ-իրանական կողմերի համար ոչ միայն աշխարհաքաղաքական, այլև տնտեսական կարևոր նշանակություն ունի երկու կողմերի համար։

«Իրանական կողմը նշում է, որ հյուպատոսարանը նպաստելու է հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացմանն օժանդակելու գործին։ Կապ ստեղծելու Իրանի տարածքում գտնվող և Հայաստանի հետ սահմանակից Ազատ տնտեսական գոտիների և Սյունիքի մարզի միջև»,- ասաց նա։

Ըստ Գարիկ Միսակյանի՝ Իրանի արտգործնախարարի Հայաստան կատարած այցը կարևոր էր նաև այստեղ մի շարք հանդիպումների ընթացքում արված հայտարարությունների և ուղերձների առումով։

«Երկկողմ հանդիպումների ժամանակ մի քանի կարևոր շեշտադրումներ եղան։ Նախ, վերահաստատվեցին Իրանի «կարմիր գծերի» վերաբերյալ մշտապես հնչող հայտարարությունները։ Կարելի է ասել՝ Արտաքին գործերի նախարարը հայտարարեց, որ Իրանը որևէ կերպ թույլ չի տալու սահմանների փոփոխություն։ Նաև հայ-իրանական հարաբերությունների զարգացումից խոսվեց, որոնց մասին մշտապես խոսվում է, բայց այնքան էլ գործուն քայլեր այդ ուղղությամբ չենք տեսնում»,- ասաց իրանագետը։

Ըստ Միսակյանի՝ Իրանը հստակ ուղերձներ է հղել թուրք-ադրբեջանական տանդեմին՝ Սյունիքի նկատմամբ որևէ նկրտում չունենալու վերաբերյալ։

Ընդ որում, դա արվել է ինչպես հայտարարությունների ու գործողությունների, այնպես էլ զորավարժությունների տեսքով։ «Նախ, հենց առաջին օրվանից, երբ խոսվում էր հյուպատոսության վերաբերյալ՝ բոլոր, նույնիսկ իրանական հարթակներում հնչում էին կարծիքներ, որ սա հստակ աշխարհաքաղաքական ուղերձ է՝ ուղղված տարածաշրջանի պետություններին՝ Ադրբեջանին և Թուրքիային, որ իրանական կողմը բավական լուրջ է տրամադրված Սյունիքի հարցում։

Իրանի քաղաքական ներկայությունը նաև միտված է հասկացնելու այդ պետություններին, որ Սյունիքի հատվածների նկատմամբ ծավալապաշտական որևէ նկրտումներ չպիտի ունենան»,- ասաց նա։

Ըստ Գարիկ Միսակյանի՝ Իրանի կողմից եղավ նաև Հայաստանի համար ոչ այնքան ցանկալի հայտարարությունը՝ տարածաշրջանում արտատարածաշրջանային ուժերի ներկայության անընդունելիության վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը
18:16 Նարեկ և Սամվել Կարապետյանների հատուկ ուղերձը` հաղթանակի ճանապարհին