Երևանի կայազորային հոսպիտալի պետին մեղադրանք է ներկայացվել կաշառք ստանալու համար
Երեւանի կայազորային հոսպիտալի պետ Երվանդ Հովհաննիսյանը կալանավորվել է: Այս մասին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից: Նրան մեղադրանք է ներկայացվել կաշառք ստանալու համար։ Գործով կան նաեւ այլ մեղադրյալներ։