copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 20:09 10-04-2023

Ղազախստանն աջակցում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության պայմանագրի ստորագրմանը. Տոկաև

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ Ղազախստանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, այս մասին Տոկաևն ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Աստանայում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Տոկաևը շեշտել է, որ իր երկիրն աջակցում է նաև երկու երկրների միջև հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կնքելու ուղղությամբ գործադրվող ջանքերին։

«Կցանկանայի նաև նշել, որ Ղազախստանն ավանդաբար աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների դիվանագիտական ​​կարգավորմանը, ինչպես նաև ողջունում է խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման ջանքերը։ Ընդհանուր առմամբ, մենք փոխըմբռնում ունենք փոխադարձ աջակցությունը շարունակելու և տարածաշրջանում կայունության ու անվտանգության ամրապնդման նպատակով համատեղ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության հարցում»,- ասել է նա։

Ղազախստանի նախագահը շեշտել է, որ Ադրբեջանը և Ղազախստանը արդյունավետ կերպով փոխգործակցում են տարբեր բազմակողմ կառույցների շրջանակներում, համանման դիրքորոշումներ են ընդունում բազմաթիվ արդիական միջազգային և տարածաշրջանային հարցերի վերաբերյալ։ Նա բարձր է գնահատել Ադրբեջանի նախագահի հետ կայացած բանակցությունների արդյունքները՝ նշելով, որ դրանք վերահաստատեցին կողմերի ուշադրությունը երկկողմ հարաբերությունների համակողմանի ամրապնդման վրա։

Տոկաևը հավելել է, որ Իլհամ Ալիևի հետ կարծիքներ են փոխանակել փոխվստահության պայմաններում համագործակցության բոլոր ասպեկտների վերաբերյալ, ինչպես նաև պարզաբանել են միմիյանց տեսակետները տարածաշրջանային և միջազգային խնդիրների քննարկման ժամանակ։ «Քննարկեցինք նաև մեր երկրների միջև համագործակցության հետագա խորացման հեռանկարներն ու ուղղությունները»,- եզրափակել է նա։



Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել

Ձեզ գուցե հետաքրքրի